ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը ներկայացել է բաժին
Ոստիկանության Արագածի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, սեպտեմբերի 17-ին, ժամը 12.30-ին, բաժին է ներկայացել Շիրին Ֆ․-ն, որը 2019թ. ապրիլի 26-ից հետախուզվում է ՌԴ իրավապահների կողմից՝ ՌԴ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 3-րդ մասի (ՃՏՊ մահվան ելքով) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք
Հետախուզվողի ներկայանալու վերաբերյալ հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: