Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Իմ Հայ Ազգ, երեքշաբթի օրը ՀՀ Վարչական դատարան եմ ուղարկելու միանգամից երկու դիմում, որոնցով պահանջելու եմ անվավեր ճանաչել դիմակի պարտադիր կրման պահանջը առհասարակ, քանի որ այդ պահանջը առնվազն ներկայիս ձևակերպումներով հակասում է ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ-իրավական ակտերին`ՀՀ մի շարք օրենքների:
«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթը տարբեր դպրոցներից ու ծնողներից դժգոհություններ է ստանում, որ առ այսօր անորոշ է աշակերտների՝ դպրոց գնալու գրաֆիկի հարցը այն դպրոցներում, որտեղ ոչ թե երկհերթի են անցել, այլ եռօրյայի: Այսինքն, երկու խմբի բաժանված դասարանների մի խումբը դասի է գնում, օրինակ՝ երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ, մյուսը՝ երեքշաբթի, հինգշաբթի, շաբաթ: Սակայն այս օրերին դպրոցներում տեղեկություններ էին տարածվում, որ ԿԳՄՍ նախարարությունը առաջարկել է ամեն շաբաթ նշյալ հերթագայությունը փոխել:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 18-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետեւյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
ՊԵԿ նախագահի տեղակալ հայտնի Շուշան Ներսիսյանը՝ «նակոլկա Շուշոն», ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հաաա, Քենեդիին էլ եմ ես սպանել: Ուրի՞շ »։
Հայաստանի ԱԻՆ-ում, սեպտեմբերի 17-ին, ժամը 21։06-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհի 25-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։
Լրատվամիջոցներում շրանառվում է տեղեկատվություն այն մասին, թե Հայաստանի կառավարությունը նախորդ ամիս շուրջ 210 000 եվրո (250 000 ԱՄՆ դոլար) գումար է հատկացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին սպասարկող կառավարական «Airbus A319» ինքնաթիռի վրա ազգային և գրանցման նիշերի նշագծման համար։ Ծառայողական ինքնաթիռի նոր տեսքը քննարկումների առիթ դարձավ հատկապես ֆեյսբուքի հայկական տիրույթում։
«Հրապարակ» թերթը գրում է. «Օրեր առաջ մի շարք ավիաընկերություններ հայտարարեցին, որ վերսկսում են դեպի Հայաստան իրականացվող կանոնավոր չվերթները, չնայած բիզնեսի համար ոչ բարենպաստ իրավիճակին: Սակայն հետաքրքիրն այն է, որ այդ ցուցակում չկա իշխանությունների սիրելի Ryan Air-ը։ Մեր տեղեկություններով, այս ավիաընկերությունը չի պատրաստվում վերսկսել թռիչքները, քանի դեռ շուկան գտնվում է պասիվ վիճակում։
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ընտանեկան լուսանկար է հրապարակել, որտեղ հայկական տարազով է: «Գառնիում մեզ հաճելի անակնկալ արեց Մարաշլյան ֆոտոատելյեն։ Գոհարն ու երեխեքն այնքան արագ ու ոգևորված համաձայնեցին, որ չհասցրեցի առարկել։
Սեպտեմբերի 12-ին ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները, ապօրինի ծառահատման կասկածանքով, Կամոյի փողոցից ոստիկանություն բերման ենթարկեցին 33-ամյա մի տղամարդու՝ իր վարած «ՈւԱԶ» մեքենայով հանդերձ։
Շենգավիթի ոստիկանները բացահայտեցին կողոպուտը։
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 18-ին ժամը 10.00-ից մինչև ժամը 18.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Ծաղկունք համայնքի գազասպառողների գազամատակարարումը։
Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Ակլոհոլային թունավորման արտառոց դեպքից հետո պարզվում է, որ նույն մահաբեր մեթիլային սպիտով նաև ալկոգել է պատրաստվել և մտել շուկա:
Գիտությունների ազգային ակադեմիայի Ա.Լ. Թախտաջյանի անվան Բուսաբանության ինստիտուտի Կարգաբանության բաժնի աշխատակից, կենսաբանական գիտությունների թեկնածու, ավագ գիտաշխատող Մերինե Սարգսյանի նկատմամբ աշխատավայրում հոգեբանական ճնշումները չեն դադարում:
«Դիմում եմ գրել Նոյեմբերյանի համայնքապետարան՝ խնդրելով աջակցել տարածքով: Հրավիրեցին համայնքապետարան, գնացի՝ ասելով, որ, եթե աշխատանք չեն առաջարկում, ու ես էլ այն չեմ գտնում, որոշել եմ ստուդիա բացել: Համայնքապետ Կարեն Աբազյանը տարավ, տարածքը ցույց տվեց, որը հիմնովին վերանորոգման կարիք ուներ, որի համար 300.000 դրամ է պետք»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ալինա Անանյանը:
ՀՀ պաշտպանության նախարար, ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ Դավիթ Տոնոյանը սեպտեմբերի 17-ին ընդունել է ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ղեկավար Քլեր Մեյթրոյին:
Ոստիկանության գործողությունները դիմակ չկրելու կամ դիմակը ոչ պատշաճ կրելու համար մարդկանց տուգանելու և Ոստիկանության բաժին բերման ենթարկելու հետ կապված դառնում են մտահոգիչ ու համակարգային առումով ստանում ոչ ճիշտ զարգացումներ:
«Ինչո՞ւ գին չեք նշում, գին նշեք, մարդն իմանա՝ խաղողն աճեցնի՞, թե՞ ոչ։ Գործարաններն այդպես են անում, որովհետև իրենք էժան սպիրտով են աշխատում, դա է պատճառը, որ խաղողը չեն ուզում, և ոչ թե այն, որ տեղ չունեն։ Հարց է առաջանում, բա էդ գործարանը ինչի՞ են տվել Սամվել Ալեքսանյանին, եթե խաղողը չեն մթերում, մի 30 հեկտարանոց գործարանը կոպեկներով տրամադրել են, հիմա էլ ուզում է մարդկանց խաղողն էլ կոպեկներով ընդունի։ Հիմա էլ կոպեկներով խաղողի այգիներ է առնում, բոլորին ասում է՝ ձեր այգիները ծախեք՝ առնեմ։ Նույնն է նաև Պռոշյանի գործարանը, այգիներ է հիմնել, գյուղացուն ասում է՝ իմ այգին ունեմ, ձեր խաղողը ինչո՞ւ մթերեմ։ Հենց այստեղ է, որ կառավարությունը մեծ անելիք ունի»,- ասաց Ավագյանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Յոշիհիդե Սուգային՝ Ճապոնիայի վարչապետի պաշտոնում ընտրվելու առիթով:
2020թ. սեպտեմբերի 12-ին՝ ժամը 19:55-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ բուժօգնության են դիմել Երևան քաղաքի 17-ամյա և 19-ամյա բնակիչները՝ համապատասխանաբար՝«որովայնի առաջային պատի կտրած-ծակած արյունահոսող, թափանցող վերք», «կրծքավանդակի և որովայնապատի քերծվածքներով և ձախ ազդրի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ:
Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հինգերորդ «Ավրորա» համաշխարհային մարդասիրական ամենամյա մրցանակը շնորհում է Ֆարթուն Ադանին եւ Իլվադ Էլմանին. մայր եւ դուստր Սոմալիում ղեկավարում են «Էլման» խաղաղության եւ մարդու իրավունքների կենտրոնը:
Ֆիրդուսի թաղամասի բնակիչներին այսօր կրկին անհանգստացրել էին տարածքում իրականացվող շինարարական աշխատանքները: Բնակիչներից Հարություն Գևորգյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ առավոտյան մի քանի ժամ լսել են աշխատող տեխնիկայի ձայնը, իսկ հետո՝ 13:30-ի սահմաններում, նկատել, որ տրակտորն արդեն մտնում է իրենց տուն՝ ննջասենյակի պատը քանդել են:
Երևանում սեպտեմբերի 14-ին գարդասիլի պատվաստումից հետո ամբողջական կուրացման ախտանիշով հիվանդանոց է տեղափոխվել Երևանի բնակչուհի՝ 2003 թվականին ծնված աղջիկը (անհատական տվյալները չենք հրապարակում՝ հաշվի առնելով նրա անչափահաս լինելը)։ «Փաստինֆո» լրատվականին մոտ կանգնած աղբյուրները հաստատում են՝ աղջնակը հիվանդանոց է տեղափոխվել նախնական տեղեկություններով՝ նյարդաբանական խնդիրներով, սակայն համապատասխան հետազոտությունների ենթարկելուց հետո, վերջինիս մոտ այդ վարկածը չն հաստատվել՝ նյարդաբանական խնդիրներ չեն հայտնաբերվել։
Կառավարության դիմաց այսօր բողոքի ակցիա էին իրականացնում մայրաքաղաքում նոր վերելակների աշխատանքներով զբաղվող քաղաքացիները: Նրանց խոսքով՝ արդեն 2 ամիս է՝ ինչ ներգրավված են այդ աշխատանքներում, 134 վերելակ են փոխել, սակայն 4 վերելակի գումար են փոխանցել իրենց կազմակերպությանը, վերջինն էլ չի կարողանում իրենց աշխատավարձերը վճարել:
Ոստիկանության մի խումբ պաշտոնատար անձանց կողմից ոստիկանության Նոր Նորքի բաժնում երկու անձանց խոշտանգելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Սեպտեմբերի 17-ին ոստիկանության պետ Վահե Ղազարյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Քուվեյթի արտակարգ և լիազոր դեսպան Նաուաֆ Ալ-Էնեզիին։
Սեպտեմբերի 16-ին 2-րդ զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողներն անցկացրել են մասնագիտական վարժանքներ:
4-րդ զորամիավորման N զորամասում սեպտեմբերի 16-ին անցկացվել է պարտադիր ժամկետային զինծառայողների զինվորական երդման հանդիսավոր արարողություն, որին ներկա են եղել զորամասի հրամանատարական կազմը, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ: