
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով

Հանրապետության տարածքում`
Սեպտեմբերի 18-ի ցերեկը, 20-ին, 22-ին՝ առանձին շրջաններում, 23-ին` շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Սեպտեմբերի 19-ին, 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 19-20-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Սեպտեմբերի 18-ի ցերեկը, 19-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 23-ին` կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: