Խոշոր ու շղթայական ավտովթար ոստիկանության Չարբախի բաժանմունքի դիմաց. կան վիրավորներ․ Shamshyan. com
Այսօր խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 05:30-ի սահմաններում Infiniti մակնիշի ավտոմեքենան Շիրակի փողոցում՝ ոստիկանության Չարբախի բաժանմունքի դիմաց, բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված 31-ամյա Արթուր Փարսյանին պատկանող Mercedes մակնիշի, 59-ամյա Ավետիք Ղուկասյանին պատկանող Isuzu մակնիշի, 26-ամյա Կարապետ Առաքելյանին պատկանող Nissan Bluebird մակնիշի, ոստիկանության Չարբախի բաժանմունքի հաշվեկշռում հաշվառված ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենային և 30-ամյա Ռոմիկ Ավագյանին պատկանող Toyota Camry մակնիշի ավտոմեքենային:
Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Ոստիկանությունը պարզումէ Infiniti-ի վարորդի և վիրավորների ինքնությունը:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում