Չնայած ոչ ոք չգիտե երկրորդ գալստյան ստույգ ժամանակի մասին, բայց մեր Տերն Ավետարանում բազմիցս խոսում է դրան նախորդող նշանների մասին: Ահա դրանցից մի քանիսը`
Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նոյեմբերի 15-ին ընդունել է «Սինոփսիս» ընկերության նախագահ Չի-Ֆուն Չանին՝ ուղեկցությամբ «Սինոփսիս Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանի։ Այս մասին տեղեկացավ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։
«Հայաստանում իշխանափոխություններից հետո տեղի են ունեցել բազմաթիվ նման գործողություններ, և դրանց պատշաճ վերլուծության համար նախ և առաջ անհրաժեշտ է դրանցում տարանջատել քաղաքական և իրավական բաղադրիչը»,- 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ասաց փաստաբան Նարեկ Ալոյանը՝ անդրադառնալով «Բջնի» ՓԲԸ նախկին սեփականատեր, Ազգային ժողովի (ԱԺ) իշխող խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքի կողմից պետությունից մոտ 3.5 միլիարդ դրամ գումարի պահանջին՝ որպես իբր ժամանակին սխալ հաշվարկված հարկային պարտավորություն:
Կրկին ակտիվացել են որոշ շրջանակներ, որոնք գուժում են աշխարհի վախճանի և Տիրոջ երկրորդ գալստյան մասին։ Բնականաբար, նման քարոզությունը շատերի մոտ վախ և խուճապ է առաջացնում՝ երբեմն էլ զարկ տալով նրանց վառ երևակայությանը։ Ի՞նչ պետք է իմանա ուղղափառ հավատք ունեցող քրիստոնյան, և ի՞նչ է այս մասին մեզ Սուրբ Գիրքն ասում։
Պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները շարունակում են հասարակական կարգի պահպանման ու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ամենօրյա միջոցառումները։
Նոյեմբերի 15-ին, ժամը 15։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կենտրոնական ավտոկայանի մոտակայքում նռնակ է հայտնաբերվել։
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցված քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Կոտայք համայնքի բնակչի տան բակում տեղի ունեցած պայթյունի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նոյեմբերի 15-ի ցերեկը, 16-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով և 244-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ՝ 2021թ. նոյեմբերի 13-ին Երևան քաղաքի Գ.Նժդեհ փողոցում «BYD» մակնիշի ավտոմեքենայի 59-ամյա վարորդի կողմից քաղաքացուն վրաերթի, ապա մեկ այլ վարորդի կողմից նույն քաղաքացուն վրաերթ-վրաանցման ենթարկելու դեպքի առթիվ:
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 13-ին Բրյուսել-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 40-ամյա Արմին Ջ.-ն, որը 2019 թ. նոյեմբերի 19-ից Իրանի Իսլամական Հանրապետության Ինտերպոլի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
Այսօր՝ նոյեմբերի 15-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:00-ի սահմաններում ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ Ֆանարջյան 3/3 հասցեում տղամարդու դի կա:
Արման Թաթոյանը, այս ամենին զուգահեռ, նշել է, որ գնահատված չէ հոգեկան առողջության ոլորտի աշխատանքը:
Նոյեմբերի 13-ին, ժամը 07.00-ին, Երևանի Գարեգին Նժդեհի փողոցում «ԲԻԴ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել Նիկոլ Մալխասյանին, որը շպրտվել է Արշակունյաց պողոտայի վրա, որտեղ կրկնակի վրաերթի է ենթարկվել անհայտ ավտոմեքենայի վարորդի կողմից:
Նոյեմբերի 13-ին, ժամը 20.25-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 40-րդ կմ-ին՝ Ոսկետափ գյուղի վարչատարածքում, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 41-ամյա Բորիկ Պետրոսյանին, որը մահացել է:
Նոյեմբերի 15-ին, ժամը 01։33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 39/9 հասցեում գտնվող «Բլեք Անգուս» բուրգեր-բարում։
Նոյեմբերի 12-ին, ժամը 02.00-ին, պարեկային ոստիկանները, ամրագոտին ամրակապած չլինելու համար վարչական արձանագրություն կազմելու նպատակով, Բագրատունյաց փողոցում կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա։
Այն խորհրդանշում է մեր սրտի, հոգու, մտքի և զգայարանների միությունը, երբ տվյալ մարդն իր ողջ էությամբ հավատում է կարդացվածին: Ձեռնամած ենք լինում նաև «Կեցո»-ի և «Փառք ի բարձունս»-ի ժամանակ: Պատարագիչ հոգևորականը նույնպես որոշ աղոթքներ ձեռնամած է ասում:
Բացատրական աշխատանքի արդյունքում 30-ամյա տղամարդը ներկայացել է ոստիկանության Արարատի բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Նոյեմբերի 14-ին, ժամը 18։46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Մովսես Խորենացու փողոցում՝ Անգլիական այգու տարածքում գտնվող չշահագործվող շինությունում:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 15-ին ժամը 08.00-ից մինչև նոյեմբերի 16-ը ժամը 08.00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի Գորիս քաղաքի ջրամատակարարումը:
Մեր վիճակագիրներն իրենց ավանդույթի համաձայն՝ հրապարակել են «ՀՀ մշտական բնակչության թվաքանակը 2021թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ» տեղեկագիրը:
«Հավատամքը» մեր քրիստոնեական հավատքի խտացված ամփոփումն է, երբ բարձրաձայն բերանով խոստովանում և ասում ենք այն, ինչին հավատում ենք: Ուղղափառ հավատքի խոստովանությունը Եկեղեցի մուտք գործելու խորհրդական դուռն է և առաջին նախապայմանը: Ուստի դա է պահանջվում նաև յուրաքանչյուր մկրտյալից:
Մեր հերթական հերոսները մի քանի տարվա պատմություն չէ, որ ունեն միասին. սիրո այս պատմությունը սկիզբ է առել բակային խաղերից, որը, անցնելով պատանեկության ու երիտասարդության փուլերը, ընտանիք է ձևավորել՝ լի մանկության վառ հուշերով և ապագայի լուսավոր տեսլականով:
Նոյեմբերի 14-ի ցերեկը, 15-ին, 16-ի գիշերը, 17-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 16-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ:
Ոստիկանության Մեղրիի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 12-ին Սյունիքի մարզի Տեղ գյուղից բերման է ենթարկվել 34-ամյա Մարատ Մ.-ն:
«Տաշիր պիցցա» պիցցերիաների ցանցի բոլոր մասնաճյուղերը վերաբացվել են: Այս մասին տեղեկանում ենք ընկերության ֆեյսբուքյան էջից:
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 12-ին Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 51-ամյա Վահան Մ.-ն:
Հայաստանում նոյեմբերի 14-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 882 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 328 963-ի:
Երկրաշարժը զգացվել է ՀՀ Շիրակի մարզի Սարագյուղ և Բավրա, Լոռու մարզի Նորաշեն, Մեծավան և Ձորամուտ գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։