«Պատերազմն ինձնից խլեց իմ ամենաթանկը, ում հետ կապված էին իմ նպատակներն ու երազանքները»,- «Եռաբլուր» զինվորական պանթեոնում 168.am-ի հետ զրույցում ասաց արցախյան 44-օրյա պատերազմում զոհված ժամկետային զինծառայող 19-ամյա Գևորգ Խաչատրյանի մայրը՝ Լիլիթ Եգլարյանը։
Վաթսունյոթ տարեկանում կյանքից հեռացել է Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ Վալերի Գարկալինը:
Լույս ես, ի սրտե. ֆիլմ` նվիրված Ռիտա Սարգսյանի վառ հիշատակին
Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով նոյեմբերի 16-ին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով զոհված 3 զինծառայող հետմահու պարգևատրվել է: Հրամանագրերը հրապարակվել են ՀՀ նախագահի պաշտոնական կայքում:
«Սինոփսիս» ընկերության նախագահ և գլխավոր գործադիր համատնօրեն դոկտոր Չի-Ֆուն Չանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Նոյեմբերի 19-ին, ժամը 19.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2121» մակնիշի մեքենայի վարորդը Երևան-Արմավիր ճանապարհի 12-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 60-ամյա Սոնիկ Եղոյանին և 17-ամյա աղջկա. Սոնիկ Եղոյանը մահացել է, իսկ 17-ամյա աղջիկը և 57-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Վրաստանի նախկին նախագահ Միխեյիլ Սահակաշվիլին Թբիլիսիի բանտային հիվանդանոցից տեղափոխվել է Գորիի ռազմական հոսպիտալ:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։
Հայտնաբերվածն ի պահ է հանձնվել բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Տավուշի տարածքի աշխատակիցներին:
Վաղարշապատի բաժնի ոստիկանները խուլիգանության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել:
Խարդախությունը խաբեությամբ կամ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի հափշտակությունն է կամ ուրիշի գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելը։
Մեքենան բեռնված էր մոտ երկու խորանարդ մետր վառելափայտով, ինչի վերաբերյալ վարորդը համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել: Հայտնել է, որ փայտանյութը հատել է Տաշիրի անտառպետության 5-րդ պահաբաժնից և ցանկացնում էր տեղափոխել իր տուն:
Առաջին գլոբալ ուսումնասիրությունը ցույց է տվել, որ դիմակներն ամենաարդյունավետ սանիտարական միջոցն են հանրային առողջությունը COVID-19-ից պաշտպանելու համար:
ՀՀ նախագահի հրամանագրով նոյեմբերի 16-ին զոհված 3 հայ զինծառայողները հետմահու պարգևատրվել են:
Նոյեմբերի 17-ին ոստիկանության մետրոպոլիտենի պահպանության բաժնի ոստիկանները, իրացնելով օպերատիվ տվյալները, մետրոյի կայարաններից մեկի նախասրահում հայտնաբերել ու կասկածանքով բաժին բերման են ենթարկել մի երիտասարդի։
Հանգչիր խաղաղությամբ, իմ ավագ ընկեր, շնորհակալ եմ, որ ճանաչել եմ քեզ, շնորհակալ եմ ամեն ինչի համար…»։
Նոյեմբերի 15-ին, կեսգիշերից քիչ անց, ոստիկանությունում ահազանգ ստացվեց Արարատի մարզի Արբաթ գյուղի մի բնակչուհուց: Անհայտ անձը մտել էր նրա տուն և գողացել պայուսակը:
Գրիգորյանը մեղադրվում է, թե դեռևս 2009 – 2019 թվականներին ՀՀ ՊՆ զորամասում /Բերդի առանձին բժշկական ջոկատ/ որպես զորամասի հրամանատար (բուժծառայության փոխգնդապետ) աշխատելու ժամանակ խախտել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 64-րդ հոդվածի և ՀՀ կառավարության 2014 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման 1-ին կետի պահանջները, և առանց հաստատված գնացուցակի՝ Տավուշի մարզի մի շարք բնակիչների անվճար վիրահատական բուժօգնություն է ցուցաբերել:
Նոյեմբերի 16-ին, ՀՀ արևելյան ուղղությամբ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների հարձակման հետևանքով ծավալված մարտերի ընթացքում զոհված 6 տղաներից 41-ամյա պայմանագրային զինծառայող Դավիթ Հելբերտի Ամիրյանը Լոռու մարզի Դեբեդ գյուղից էր, ունի քույր և եղբայր, երկուսն էլ ամուսնացած են, տարեց ծնողների հետ ինքն էր բնակվում։ Դեբեդ համայնքի ղեկավար Աշոտ Ղազարյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Դավիթն ապագայի հետ շատ պլաններ ուներ, մոտ ապագայում նաև ամուսնությունն էր պլանավորել։
2021թ. մայիսի 3-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավճռով, ի թիվս այլոց, վերջիններս մեղավոր են ճանաչվել իրենց մեղսագրված արարաքների կատարման մեջ և նրանց նկատմամբ որպես պատիժ է նշանակվել տարբեր չափերի տուգանք:
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ` հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով գույքի և եկամուտների հայտարարագրման տվյալները թաքցնելու ենթադրյալ հանցագործության դեպքի առթիվ:
Պետական եկամուտների կոմիտեի Արևելյան մաքսատուն-վարչությունը հետևողական հսկողության արդյունքում բացահայտել է մաքսային կանոնների խախտման մի շարք դեպքեր: Մաքսային հսկողությունը շրջանցելով փորձ է արվել բժշկական դիմակների փոխարեն հանրապետություն ներմուծել հագուստ և կոշիկ՝ այդ կերպ խուսափելով նշված ապրանքների համար սահմանված ավելի բարձր հարկեր և տուրքեր վճարելուց:
Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի Սամվել Վարդանյանի անվան ավագ դպրոցում այսօր տեղի ունեցավ դպրոցի տնօրենի ընտրության երկրորդ փուլը: Այս պաշտոնի համար հայտ են ներկայացրել նույն դպրոցում դասավանդող 2 ուսուցիչ՝ Անդրանիկ Գրիգորյանը՝ պատմություն առարկայի ուսուցիչ, Սուսաննա Վանեսյանը՝ կենսաբանություն առարկայի:
վ
Երևանի թիվ 163 հիմնական դպրոցից 168.am-ին փոխանցեցին, որ նոյեմբերի 17-ին մանակավարժական խորհրդի նիստին 41 հոգուց մասնակցել է 40-ը, երեք թեկնածուները՝ Անի Դանիելյան, Նարինե Վարդերեսյան, Հասմիկ Օհանյան, ներկայացրել են դպրոցի զարգացման իրենց ծրագրերը:
Մամուլում հրապարակված այն տեղեկատվությունը, ըստ որի՝ «Օնիրա քլաբ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը «հասել է ՊԵԿ-ի կողմից մոտ 6 միլիարդ դրամի ակտերի անվավեր ճանաչմանը», ամբողջությամբ չի արտացոլում դատական գործերի ներկայիս ընթացքը։
Նոյեմբերի 18-ի ցերեկը, 19-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Նոյեմբերի 15-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Արազափ-Վարդանաշեն ճանապարհի 1-ին կմ-ին իրար էին բախվել «Ման» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106»-ի 18-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց։
Նոյեմբերի 18-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղում «Ինֆինիտի FX35» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 24-ամյա Գայանե Եղիազարյանին, որը հիվանդանոցում մահացել է:
Նոյեմբերի 18-ին կատարվել է 209 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 63 նոր դեպք է գրանցվել: