Նախնական տվյալների համաձայն տուժածի առողջական վիճակը գնահատվում է բավարար:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները, ծավալուն օպերատիվ միջոցառումների շնորհիվ հավաստի տեղեկություններ էին ստացել, որ, այսպես ասած՝ քրեական հեղինակություն համարվող մի քանի անձ նոյեմբերի 16-ին պատրաստվում են պարզաբանումների համար հանդիպել։
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության հեղինակած «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը: Հիշեցնենք՝ նախագծով առաջարկվում է Ամանորյա տոներին ոչ աշխատանքային օրեր սահմանել դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը ներառյալ և հունվարի 6-ը:
Արցախի Հանրապետությունում նոյեմբերի 16-ին կատարվել է 284 թեստավորում, գրանցվել են կորոնավիրուսային հիվանդության 91 նոր դեպքեր:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 17-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը:
Արարատի մարզային փրկարարական վարչության կողմից նոյեմբերի 18-ին՝ ժամը 11:00-ից 12:00-ն ընկած ժամանակահատվածում Նորաշեն, իսկ 14:00-ից 15:00-ն՝ Նոր Կյուրին համայնքներում փորձարկվելու են նոր տեղադրված շչակները: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։
Արտադրամասի տերը հայտնել է, որ փայտանյութը պատկանում է իրեն, սակայն ձեռք բերման վերաբերյալ որևէ փաստաթուղթ չի ներկայացրել։ Իրավապահները կազմել են անհրաժեշտ արձանագրություններ։Հանգամանքները պարզվում են:Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
Հանգամանքերը պարզվում են։
Ըստ Ավետարանի՝ Տիրոջ երկրորդ գալստից առաջ աշխարհ պիտի գա ՆԵՌԸ` հակաքրիստոսը կամ դերաքրիստոսը: Ս. Գրքում «Նեռ» արտահայտությունը օգտագործվում է երկու իմաստով․
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված ս.թ. նոյեմբերի 17-ին ժամը 10:00-ից մինչև նոյեմբերի 18-ը ժամը 10։00-ն կդադարեցվի Շիրակի մարզի՝ Մարալիկ քաղաքի, Ձորակապ, Հայրենյաց, Հոռոմ, Լուսակերտ, Սարատակ, Բենիամին, Ազատան, Այգաբաց, Արևիկ, Քեթի գյուղերի, «Կանաչ կիրճ» ռեստորանային համալիրի, «Իգիթ» և «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերությունների ջրամատակարարումը:
Երկրաշարժը զգացվել է ՀՀ Լոռու մարզի Մեծավան, Պաղաղբյուր և Սարչապետ գյուղերում` 3 բալ ուժգնությամբ, Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում, Կողբ և Հաղթանակ գյուղերում` 2-3 բալ ուժգնությամբ:
Ոստիկանության Արարատի մարզային վարչության Արարատի, Արտաշատի և Մասիսի բաժինների ծառայողների արդյունավետ բացատրական աշխատանքի շնորհիվ Արարատի բաժնում արձանագրվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգի և զինամթերքի կամավոր հանձնման դեպք, Արատաշտի բաժնում՝ «Բելկա» մոդելի ակոսափող հրազենի, իսկ Մասիսի բաժնում՝ զինամթերքի, այդ թվում՝ տարբեր տեսակի նռնակների կամավոր հանձնման դեպք։
Pfizer ամերիկյան դեղագործական ընկերությունն ստացել է «Ռոսզդրավնադզոր»-ի թույլտվությունը՝ COVID-19-ի կանխարգելման նոր պատրաստուկի արդյունավետության կլինիկական փորձարկումներ անցկացնելու համար:
Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ ՔԿ ԶՔԳ վարչությանը։
Կառավարության շենքի դիմաց բազմաթիվ քաղաքացիներ են հավաքվել, տեղում կան նաեւ ոստիկանական մեծաթիվ ուժեր՝ այդ թվում կարմիր բերետավորներ: Այս մասին գրում է news.am-ը։
2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի արդյունքում օկուպացվեց նաև Հադրութը։ Տեղի բնակիչներն օրերս բողոքի ակցիա արեցին Հանրապետության հրապարակի մոտ, ապա շարժվեցին դեպի Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն՝ ներկայացնելով ոչ միայն հադրութցիներին, այլև բռնի տեղահանված և օկուպացված մյուս շրջաններում ապրող մեր հայրենակիցների պահանջը, որն է՝ իրենց տալ փախստականի կարգավիճակ, ինչպես նաև Արցախում որպես խաղաղապահ տեսնել, օրինակ, ֆրանսիացիների։
Դեկտեմբերի 1-ից ՀՀ մուտք գործող օտարերկրյա քաղաքացիների համար կգործի նոր կարգ։ Այս մասին հայտնում են «Զվարթնոց» օդանավակայանից։
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը հանդես է հայտարարությամբ՝ անդրադառնալով Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված սահմանային իրավիճակին:
Առողջապահության նախարարության պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնին շտապ անհրաժեշտ են արյան դոնորներ։ Արյունաբանական կենտրոնն այս մասին հայտարարել է «Ֆեյսբուք»-ի իր էջի գրառմամբ։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խորը անհանգստությամբ է հետևում Հայաստանի Հանրապետության արևելյան սահմանին Ադրբեջանի կողմից սանձազերծված մարտական գործողություններին, որոնք սպառնում են վերաճելու լայնամասշտաբ պատերազմի։ Ադրբեջանը, անտեսելով 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պայմանները, նոր հավակնություններ է դրսևորում այս անգամ Հայաստան պետության ինքնիշխան տարածքների նկատմամբ։
Քիչ առաջ «Յուքոմ» հեռահաղորդակցության ընկերությունը հաղորդագրությամբ զգոնության կոչով էր դիմել բաժանորդներին՝ հորդորելով չտրվել թշնամու սադրանքներին:
Նոյեմբերի 13-ին պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները Հանրապետության հրապարակից ոստիկանության Կենտրոնական բաժին են ներկայացրել 37-ամյա մի տղամարդու։ Նրա մեքենայում հայտնաբերվել է 2 փամփշտատուփ՝ լիցքավորված 60 փամփուշտներով։
Երկրապահ կամավորականների միության վարչությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.
Հայաստանում ընթացիկ տարում սննդային գործոնով պայմանավորված թունավորման կամ աղիքային վարակների 9 դեպք է գրանցվել, որի ժամանակ տուժել է 235 մարդ:
Հնարավոր են զանգեր և նամակներ ադրբեջանական համարներից ու օգտահաշիվներից։ Հորդորում ենք անտեսել դրանք և ոչ մի դեպքում ետ զանգեր չկատարել։
«Տաշիր պիցցա» պիցցերիաների կետերից օգտված և «աղիքային վարակին» բնորոշ ախտանշաններով հոսպիտալացված քաղաքացիները բոլորը դուրս են գրվել հիվանդանոցից։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում հայտնեցին «Տաշիր պիցցա» ՍՊԸ-ից։
Գյումրիում տեղակայված ՀՀ ռազմաօդային ուժերի հատուկ մասնագիտացված բազայի պարսպի դրսի հատվածում նոյեմբերի 16-ին, ժամը 14:00-ի սահմաններում պայթյուն է տեղի ունեցել:
Նոյեմբերի 16-ի ցերեկը, 17-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
ԱԺ աշխատակազմի ղեկավարը գոռգոռալով լրագրողներին հորդորում էր դիմակ կրել:
Նոր անձնագրերի տրամադրումն ուշացնելու պատճառը պայմանավորված է այն հանգամանքով, որ կորոնավիրուսային համավարակի հետևանքով անձնագրերի բլանկներ մատակարարող ընկերության մոտ խնդիրներ և դժվարություններ են առաջացել։