Հոկտեմբեր և նոյեմբեր ամիսների ընթացքում ՍԴ աշխատակազմի 2 ստորաբաժանումների ղեկավարներ ստացել են պարգևատրում՝ մեկ ամսվա աշխատավարձի դրույքաչափով
2020 թվականի սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսների համար Սահմանադրական դատարանի դատավորները չեն ստացել որևէ պարգևավճար։ Հոկտեմբեր ամսվա համար պարգևատրումներ չեն ստացել նաև ՍԴ աշխատակիցները։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՍԴ մամուլի քարտուղարը։
«Այս քայլը պայմանավորված է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին «ՀՀ-ում Ռազմական դրություն հայտարարելու մասին» որոշման կապակցությամբ՝ ՍԴ-ում իրականացվող ֆինանսական օպտիմալացման աշխատանքներով։
Միևնույն ժամանակ, 2020 թվականի հոկտեմբեր ամսին ՍԴ նախագահ Արման Դիլանյանի կարգադրությամբ Դատարանի 84 աշխատակիցներ բյուջեով նախատեսված պարգևատրման ֆոնդի հաշվին, սեպտեմբեր ամսվա ընթացքում կատարված աշխատանքների համար պարգևատրվել են աշխատավարձի 30%-ի չափով (կարգադրությունը չի վերաբերվում ՍԴ դատավորներին)։
Բացի այդ, հոկտեմբեր և նոյեմբեր ամիսների ընթացքում ՍԴ աշխատակազմի երկու ստորաբաժանումների ղեկավարներ (յուրաքանչյուրը մեկ անգամ) ստացել են պարգևատրում՝ մեկ ամսվա աշխատավարձի դրույքաչափով»,- ասված է հայտարարության մեջ։