ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին, որը վերադարձել է Հայաստան և մասնակցում է ընդդեմ Նիկոլ Փաշինյանի ցույցերին, ինչ-որ անձինք զանգում և սպառնում են:
Արթուր Վանեցյանի կինը՝ Նոնա Վանեցյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Դադիվանքն արդեն գտնվում է ռուս խաղաղապահների հսկողության ներքո, եւ նրան որեւէ վտանգ չի սպառնում:
Հայաստանի մշակույթի, արվեստի և գիտության գործիչները ուղերձ են հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեին:
Նախագահ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակյանի հետ:
ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում ևս 51 նահատակված զինծառայողի անուն։ Պաշտոնական տվյալներով հայկական կողմի զոհերի ընդհանուր թիվը 1434 է։
«Պատերազմի առաջին օրերից Արցախի ԳՇ-ում ներկա է եղել Նիկոլ Փաշինյանի կինը»:
Աննա Հակոբյանի կողքին գտնվող լուսանկարում նշված կնոջ անունը Գայանե է, նա Աբխազիայում թուրքերի հետ սերտ հարաբերությունների մեջ է եղել։
Կոլումբիայի համալսարանի Մարդու իրավունքների ուսումնասիրության ինստիտուտի Խաղաղության կառուցման և իրավունքների ծրագրի շրջանակում մեկնարկել է «Մարդու իրավունքները և վարձկան ահաբեկիչների գործողությունները Արցախում» (Լեռնային Ղարաբաղ) հետազոտական նախագիծ:
Հայաստանում նոյեմբերի 15-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1482 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 117 337-ի։
Երևան են ժամանել 2 ռուսական ռազմատրանսպորտային Ан-124 ինքնաթիռ, որոնք տեղափոխել են խաղաղապահների և զրահատեխնիկա՝ ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ գործողության շրջանակներում:
Նոյեմբերի 14-ին, ժամը 05։04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մյասնիկյան պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ․ բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ։
Արդեն շուրջ մեկ ամիս է, ինչ Երևանի տարբեր հատվածներում զգացվում է արցախյան խոհանոցի խորհրդանիշներից մեկի՝ ժենգյալով հացի բույրը: Հայ ազգի համար այս դժվար օրերին արցախցի կանայք մի փոքր լավ են զգում իրենց այն մտքից, որ կարողանում են գոնե ինչ-որ կերպ, իրենց ուժերի ներածին չափով օգնել Արցախին ու սահմանը պահող զինծառայողներին:
Հայազգի դերասան Արմեն Ջիգարխանյանի մահվան կապակցությամբ նրա տան մոտ հնարավոր է հուշատախտակ տեղադրվի:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահները արդեն Դադիվանքի մոտակայքում են, որտեղ տեղադրվելու է դիտորդական խումբ։
Լոռու մարզի Ջրաշեն գյուղում ժամանակավոր բնակություն հաստատած արցախցի ընտանիքն օգնության կարիք ունի․ անհրաժեշտ է կաթի փոշի, տակդիր, հագուստ, տաքացուցիչ, վերմակ, ներքնակ։ Ընտանիքի մոր՝ Լիլյա Պետրոսյանի փոխանցմամբ՝ իրենք օրեր առաջ դիմել են Լոռու սոցիալական ապահովության տարածքային բաժին, սակայն ասել են՝ սպասեք։
Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Անկախ ամեն ինչից ապրելու եմ, անկախ ամեն ինչից ապրելու ենք որպեսզի պատրաստվենք ու հաղթենք։ Ապագայի պլանների մասին դեռ շատ եմ խոսելու։ Առայժմ նշեմ, որ հինգերորդ ու վեցերորդ զավակներ եմ ունենալու։ Հայի զավակները շատ պիտի լինեն»։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտարարությամբ խոտոերեն դատապարտել է ադրբեջանցիների կողմից Շուշիի Ղազանչեցոց Ս․ Ամենափրկիչ եկեղեցու պղծումը։
«ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը, բժիշկների գնահատմամբ՝ ծայրահեղ ծանր է»,- քիչ առաջ 168.am-ի հետ զրույցում ասաց Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը, որն այդ պահին գտնվում էր հիվանդանոցի բակում:
Արցախի և Ադրբեջանի միջև վեցշաբաթյա զինված թեժ բախումներին վերջ տալու մասին Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների միջև հայտարարությունից հետո, նոյեմբերի 9-ից 13-ը Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի (ԵՀԽ) հանձնաժողովը հեռակապով կազմակերպել է հանդիպում՝ Արցախի և Հայաստանի ժողովուրդների առանցքային և շատ ցավալի իրավիճակի առնչությամբ:
ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպել է Իրանի առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի նախագահ Ղոլամհոսեյն Շաֆեիին:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, թատրոնի և կինոյի դերասան Արմեն Ջիգարխանյանի մահվան կապակցությամբ իր ցավակցությունն է հայտնել Մոսկվայի դրամատիկական թատրոնի աշխատակազմին, դերասանի հարազատներին ու մտերիմներին:
Կապի ոլորտի հետ կապված խնդիրները շուտով կվերակականգնվեն։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ադրբեջանական զինված ուժերի կողմից խոցված ռուսական Ми-24 ուղղաթիռի հրամանատար Յուրի Իշչուկին (հետմահու), ավագ լեյտենանտ Ռոման Ֆեդինին (հետմահու) և վիրավորված ավագ լեյտենանտ Վլադիսլավ Գրյազինին պարգևատրել է Արիության շքանշանով:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել տաղանդավոր դերասան, ռեժիսոր, ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի մահվան կապակցությամբ:
Շարունակվում է մարտական գործողությունների ընթացքում զոհվածների մարմինների նույնականացման գործընթացը՝ հնարավոր բոլոր ժամանակակից միջոցների օգտագործմամբ:
Նոյեմբերի 14-ի ցերեկը, 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 16-19-ը առանձին շրջաններում սպասվում է անձրև:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն այս օրերին մշտապես կապի մեջ է ՅՈՒՆԵՍԿՕ-ի և մշակութային արժեքների պաշտպանության հարցերով զբաղվող միջազգային այլ կազմակերպությունների հետ, որոնց ուշադրությունն է հրավիրում Արցախում հայկական պատմամշակութային ժառանգության և հնագիտական վայրերի վտանգված լինելու խնդրին։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտնում է, որ Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելիք տարածքներում կան բազմաթիվ […]
«Հայաստան» համահայկական հիմնադրամը խոստանում է առաջիկա օրերի ընթացքում հրապարակել հիմնադրամի այս ընթացքում իրականացված ծրագրերի և ծախսերի վերաբերյալ հաշվետվություն։