Բաժիններ՝

ՌԴ-ում COVID-19-ի օրական աճը կազմել է գրեթե 21 հազար

Ռուսաստանում կորոնավիրուսային ինֆեկցիայով նոր հիվանդացածների օրական աճը կազմել է 20 հազար 977 դեպք, մեկ օրում մահացել է 368 հիվանդ, ապաքինվելուց հետո դուրս է գրվել 15,6 հազար մարդ: Այս տվյալները նոյեմբերի 10-ին հրապարակել է ինֆեկցիայի դեմ պայքարի օպերատիվ շտաբը:

«Վերջին օրվա ընթացքում Ռուսաստանում COVID-19 կորոնավիրուսային ինֆեկցիայի հաստատված նոր դեպքերը 85 տարածաշրջաններում հասել են 20 հազար 977-ի, այդ թվում՝ հայտնաբերվել է 5 հազար 322 դեպք (25,4 տոկոս)՝ առանց կլինիկական դրսեւորումների»,-ասվում է շտաբի հաղորդագրության մեջ: Նախօրյակին ՌԴ-ում գրանցվել է կորոնավիրուսի 21 հազար 798 նոր դեպք, ինչը բացարձակ ռեկորդ է ՌԴ-ում վարակի տարածման ողջ ժամանակաշրջանում:

Առավել բարձր ցուցանիշները գրանցվում են Մոսկվայում: Ռուսաստանի մայրաքաղաքում COVID-19-ի նոր դեպքերի թվաքանակը մեկ օրում կազմել Է 5 հազար 902, նախօրյակին նույնպես արձանագրվել է հայտնաբերված ցուցանիշների բացարձակ ռեկորդ՝ 6 հազար 897:

Մոսկվայում մեկ օրում ապաքինվելուց հետո դուրս Է գրվել 3 հազար 663 մարդ, մահացել է 68 հիվանդ: Ռուսաստանի Դաշնության 85 տարածաշրջաններում աճող արդյունքներով գրանցվել է կորոնավիրուսային վարակի 1 մլն 817 հազար 109 դեպք (+1,2 տոկոս): Ողջ ժամանակաշրջանում մահացել է 31 հազար 161 մարդ, դուրս գրվածների ընդհանուր թվաքանակը կազմել է 1 մլն 350 հազար 741, այդ թվում՝ 15,6 հազարը դուրս է գրվել վերջին օրվա ընթացքում:

Այսպիսով, ակտիվ դեպքերի ընդհանուր թվաքանակը երկրում ներկա դրությամբ կազմում է 435 հազար 207: Ռոսպոտրեբնադզորի տեղեկատվության համաձայն, որը հրապարակվել է նոյեմբերի 10-ին, Ռուսաստանում աճող արդյունքներով անցկացվել է COVID-19-ի ավելի քան 65,6 մլն թեստ, նրանցից 397 հազարը՝ վերջին օրվա ընթացքում: Երկրում բժշկական հսկողության ներքո գտնվում Է 426 հազար 75 մարդ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս