Բաժիններ՝

Ոստիկանության մեքենաներին բենզին մատակարարողներն ու ԱՊՊԱ ծառայություն իրականացնողները. Հարցման պատասխան

168.am-ը գրավոր հարցմամբ Ոստիկանությունից փորձել էր պարզել, թե Ոստիկանության և պարեկային ծառայություն իրականացնող տրանսպորտային միջոցների համար ո՞ր ընկերություններից է գնվել վառելիք, գնման մրցույթ կազմակերպվե՞լ է, թե՞ ոչ, և որքա՞ն գումար է վճարվել մեկ տարվա համար այդ նպատակով։

Ոստիկանությունից մեր հարցմանն ի պատասխան՝ նշել էին, որ պարեկային ծառայության «Շկոդա Օկտավիա» մակնիշի տրանսպորտային և առհասարակ ոստիկանության կարիքների համար ձեռք է բերվել վառելիք տարբեր ընկերություններից՝ «Ֆլեշ», Սի Փի ԵՍ» «Մաքս Օյլ» գնման ընթացակարգերի միջոցով, ըստ եռամսյակների և տարբեր միավոր գներով։

Նշենք, որ գնման ընթացակարգ ասելով՝ ոստիկանությունից չեն հստակեցրել, թե կոնկրետ ո՞ր ընթացակարգը նկատի ունեն՝ մրցույթների հայտարարո՞ւմը, մեկ անձից գնո՞ւմը, թե՞ հրատապ մեկ անձից գնումը, հետևաբար, անհասկանալի է մնում, թե քանի՞ դրամի քանի՞ լիտր բենզին են գնել մրցույթում հաղթած կամ որպես Մեկ անձ ընտրված կազմակերպությունից։

Հաջորդ հարցով՝ ոստիկանությունից խնդրել էինք պատասխանել, թե 2021 թվականի ընթացքում ապահովագրական /ԱՊՊԱ իրականացնող/ ո՞ր ընկերությունն է սպասարկել ոստիկանության և պարեկային ծառայության մեքենաները, տվյալ ընկերության հետ ի՞նչ ընթացակարգով և որքա՞ն գումարի սահմաններում է պայմանագիր կնքվել։

Ի պատասխան մեր այս հարցի՝ ոստիկանությունից նշել են, որ ոստիկանության և պարեկային ծառայության տանսպորտային միջոցների «ԱՊՊԱ» ծառայություններն իրակականացվել են «Ռեսո» ապահովագրական ընկերության միջոցով՝ մեկ անձից գնման ձևով՝ հիմք ընդունելով ՀՀ Կառավարության 04.05.2017 թվականի 526-Ն որոշման 23-րդ մասի 4-րդ աղյուսակի 18-րդ ենթակետի դրույթի համապատասխան՝ այն է՝ մեկ անձից գնումը կատարվում է, եթե ընկերությունը բավարարում է՝ «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության կողմից սահմանված պահանջներին և նվազագույն սակագներին համապատասխան ավտոմեքենաների ապահովագրման ծառայությունների ձեռքբերումները»։

Մեր կատարած որոնողական աշխատանքների արդյունքում հաջողվեց պարզել կոնկրետ «Ռեսո» ընկերության մասին որոշ տեղեկություններ, այն ընկերության, որը ոստիկանության և պարեկային ծառայության մեքենաների համար իրականացնում է ԱՊՊԱ ծառայություն:

Եվ այսպես, ընկերությունը հիմնադրվել է 2008-ին: Այն ընկերությունների խումբ է, որի մեջ ընդգրկված է 30 ընկերություն:

«ՌԵՍՈ»-ի խորհրդի նախագահը Գագիկ Զաքարյանն է, որը մասնաբաժիններ ունի «Պոլիգրաֆիա»-ում, «Յունիաստրում բանկ»-ում, «Յունիբանկ»-ում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս