
Դանակահարություն՝ Գայ գյուղում

Մարտի 6-ին, ժամը 00.25-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ «գանգուղեղային վնասվածք, կրծքավանդակի հետին պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 34-ամյա երիտասարդ:
Ըստ բժշկի տեղեկանքի՝ նա ի վիճակի չէ բացատրություն տալու:
Ոստիկանության Շենգավիթի բաժնի, Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզների և քննչական բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների ու քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ երիտասարդին դանակահարել է Արմավիրի մարզի Գայ գյուղի բնակիչ, 25-ամյա մի երիտասարդ:
Բացատրական աշխատանքի շնորհիվ նա մարտի 12-ին ներկայացել է նախաքննական մարմնին և տվել խոստովանական ցուցմունք:
Կատարվում է նախաքննություն: