Առավոտյան և երեկոյան ժամերին բավականին ուշ են գալիս երթուղայինները. ո՞րն է պատճառը

«Առավոտյան բավականին ուշ են գալիս երթուղայինները, ուզում եմ հասկանալ, թե պատճառը ո՞րն է: Օրվա ընթացքում կարող է՝ նորմալ աշխատեն, գուցե ավելի արագ մոտենան, բայց կանգառներում առավոտյան, հատկապես՝ աշխատանքի, դասի գնալու ժամերին բավականին ուշացումներ են լինում»,- Երևանի ավագանու նիստի ժամանակ ասաց ավագանու անդամ Էռնեստ Ավանեսովը:

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը պատասխանեց, որ պատճառները մի քանիսն են, դրանցից մեկն այն է, որ այս պահի դրությամբ ունենք որոշ ավտոբուսներ, որոնք երթուղին կսպասարկեն ապրիլի 1-ից, և իրավիճակը ինչ-որ չափով կմեղմվի, քանի որ գծեր կան, որ փակվել են:

Երկրորդ պատճառն այն է, որ կան խցանումներ:

Շարունակելով գործընկերոջ խոսքը՝ Իզաբելլա Ագարյանը շեշտեց. «Երեկոյան ժամերին առհասարակ խայտառակ վիճակ է: 20:00-ին արդեն խնդիր է դառնում տրանսպորտով «Ա» կետից «Բ» կետ հասնելը: Նախորդ տարի ավելացրել ենք շարժակազմը, որոշակի փոփոխություններ ենք անում, բայց ի՞նչ օգուտ, եթե կոնկրետ ժամին առհասարակ ավտոբուսները փողոցից վերանում են, ու քաղաքացին մնում է տաքսիների հույսին»:

Հրաչյա Սարգսյանը պատասխանեց, որ շաբաթ-կիրակի օրերին օգտվում է տրանսպորտից, խնդիրների մասին տեղյակ է, սակայն համաձայն չէ, որ ինչպես կար, այնպես էլ մնացել է:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս