Բաժիններ՝

Հայաստանում մեկնարկում է Ֆրանկոֆոնիայի երկամսյակը

Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա՝ մարտի 20-ի կապակցությամբ երկու ամիս շարունակ Երևանում և Հայաստանի մարզերում կանցկացվեն շուրջ 700 ֆրանկոֆոն մշակութային, բուհական, գիտական և հանրակրթական միջոցառումներ։

Արդեն ավանդույթ դարձած այս տոնակատարությունն այս տարի ունի առանձնահատուկ նշանակություն, քանի որ Հայաստանը տոնում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանն իր լիիրավ անդամակցության տասնամյա հոբելյանը։

«Արտաքին գործերի նախարարության կողմից համակարգվող ֆրանկոֆոն այս մեծ իրադարձության կազմակերպմանն իրենց կարևոր մասնակցությունն են բերել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Երևանի քաղաքապետարանը, Հայաստանի տեղական ինքնակառավարման մարմինները, թանգարանները, համալսարանները, հանրակրթական, երաժշտական և արվեստի դպրոցները և գրադարանները:

Երկամսյակի հագեցած ծրագրի ապահովման գործում իր զգալի ներգրավվածությունն ունի նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը, որը Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա կապակցությամբ Հայաստանում Շվեյցարիայի և Կանադայի դեսպանությունների հետ համագործակցաբար կազմակերպում է մի շարք միջոցառումներ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակներում՝ ապրիլի 21-ին և 22-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի համերգային դահլիճում տեղի կունենա կանադացի հանրահայտ երգիչ Գառուի համերգը՝ նվիրված Ֆրանկոֆոնիային Հայաստանի անդամակցության տասնամյակին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031