Հայաստանն ընդգրկվել է այն երկրների տասնյակում, որոնք ռուս զբոսաշրջիկները կնախընտրեին այցելել 2021-ի գարնանը, հաղորդում է OneTwoTrip-ը:
ԱՀ ՆԳՆ ԱԻ ծառայության 911 ահազանգման կենտրոնում այսօր հաղորդում է ստացվել Ասկերանի շրջանի Սարուշեն համայնքի բնակարաններից մեկում բռնկված հրդեհի մասին:
Ստեփանակերտի Աստվածամոր ՍԲ հովանի մայր տաճարում Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը մատուցել է առաջնորդական առաջին պատարագը, որին մասնակցել են ԱՀ իշխանությունները՝ Նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ:
Բոլորն էլ ցնդաբանություններ են, և պարզապես բացառվում է, որ Արցախի իշխանությունները համաձայնվեն արտաքին ու ներքին թշնամիների բաղձանքներին:
«Տարիներ առաջ որոշեցի դասավորել տատիկից ու պապիկից ինձ մնացած մեծագույն ժառանգությունը` նրանց գրքերը: Գրքերի էջերը թերթելիս ինձ անընդհատ թվում էր, թե ինչ-որ բան եմ ման գալիս ու գտա մի բացիկ, որի վրա գրված էր. «Հրաչուհուս՝ առանց խոսքի: Հայկ: 11.07.1950 թ.»:
Հայ-վրացական սահմանի Բավրա-Նինոծմինդա անցակետն այսօր ժամը 10։00-ից վերսկսել է իր աշխատանքը, և սահմանը հատելու թույլտվություն ունեցող անձինք Սադախլոյի անցակետից զատ այսուհետև կարող են օգտվել նաև Բավրա-Նինոծմինդա անցակետից:
Նիկոլ Փաշինյանին ընդամենը 3 տարի պետք եղավ երկիրը մեծ արտագաղթի ճանապարհին կանգնեցնելու համար։ Այսօր բազմաթիվ քաղաքացիներ պատրաստ են ոչ միայն թողնել, այլև ընդմիշտ հեռանալ Հարենիքից։ Նրանք կորցրել են հույսն ապագայի ու վաղվա օրվա նկատմամբ։
Օդի ջերմաստիճանը փետրվարի 8-9-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։
Ի՞նչ խնդիրների առջև են կանգնել նոյեմբերի 9-ին ստորագրված կապիտուլյացիոն ակտով ու մեկ գրչի հարվածով թշնամի Ադրբեջանին սահմանակից դարձած Հայաստանի գյուղերը: Սահմանապահ Շիկահողի բնակիչ Տիգրան Հովհաննիսյանը 168.am-ի հետ զրույցում այս հարցին կարճ ու շատ կոնկրետ պատասխան տվեց.
Հայաստանում 2020 թվականին ծնված աղջիկներին առավել հաճախ տալիս են Նարե անունը:
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը հայտնում է, որ տեխնիկական պատճառներով փետրվարի 7, 8, 9 և 10-ին չեղարկվում են Երևան-Գյումրի-Երևան ցերեկային գնացքները, որոնք պիտի մեկնեին 14:25-ին Երևանից և 11:55-ին՝ Գյումրիից:
«Արմենիա» ավիաընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 11-ին կիրականացնի ուղիղ չվերթ Երևան-ՈՒֆա-Երևան ուղղությամբ։
Երեկ Արցախում տեղի ունեցած փրկարար-որոնողական աշխատանքների արդյունքում որևէ աճյուն չի հայտնաբերվել։
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ փետրվարի 6-ին, սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Հայաստանում 2020 թվականին ծնվել է 36448 երեխա` 17 հազար 350 աղջիկ երեխա, 19 հազար 98 տղա երեխա։
«Հայ Ասպետ» կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամի հիմնադիր-տնօրեն Կարին Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Մթնոլորտային օդի աղտոտվածության հիմնական աղբյուրը ավտոտրանսպորտն է, որը կազմում է մթնոլորտային արտանետումների 66.5%-ը:
Հայաստանում փետրվարի 7-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 151 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 168 088-ի:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնահյուսի վտանգի պատճառով փակ է բեռնատարների համար, մնացած բոլոր տրանսպորտային միջոցների համար՝ անցանելի․ ռուսական կողմում կա մոտ 370 կուտակված բեռնատար ավտոմեքենա:
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը փետրվարի 13-14-ին Արամ Խաչատրյան համերգասրահում հանդես կգա «Սեր» համերգային ծրագրով՝ շնորհավորելով բոլոր սիրահարների տոնը:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Հայ Եկեղեցին նշում է Սուրբ Ոսկյանց քահանաների հիշատակության օրը, ովքեր Հռոմի կայսեր կողմից հայոց Սանատրուկ թագավորի մոտ ուղարկված հինգ դեսպաններ էին: Նրանք, գալով Հայաստան, հանդիպեցին Սուրբ Թադեոս առաքյալին և նրա քարոզներից ազդված՝ դարձան քրիստոնյա՝ մկրտվելով:
Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում բաժնում հաղորդում է ստացվել, որ «Արծվի թևեր» կոչվող հուշահամալիրի մոտ մի քաղաքացի «Կալաշնիկովի» ինքնաձիգ, նռնակներ, նռնակի պայթուցիչներ ու ինքնաձիգի փամփուշտներ է թողել։
Հոլիվուդյան դերասանուհի Ջենիֆեր Լոուրենսը վնասվածք է ստացել նկարահանման ժամանակ։ Այս մասին հայտնում է TMZ պորտալը՝ հղում անելով կինոարտադրությանն առնչվող աղբյուրներին։
Տերունական աղոթքում նախքան մեր նյութական, անձնական խնդրանքները՝ Տիրոջ թագավորության հասատման մասին ենք խնդրում՝«Եկեսցէ արքայություն քո»:
Ոստիկանության Մաշտոցի բաժնի ՔՀԲ ծառայողները փետրվարի 5-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել 36-ամյա Հմայակ Հ.-ին:
Խոսքերի հեղինակը ոստիկանության լեյտենանտ Անդրանիկ Մարդոյանն է։ Ինչպես բանաստեղծությունում է գրել, այդպես էլ արեց։ Երբ մայր հողին վտանգ էր սպառնում, չվարանեց, զենք վերցրեց ու գնաց կռիվ։ Գնաց կռիվ, անձնվիրաբար մարտնչեց ու անմահացավ։
«Եղբայրս հոկտեմբերի 28-ին վիրավորվել է Շուշիում: ԱԻՆ-ի աշխատող էր, վիրավորներին հանելիս ինքն էլ է վիրավորվել թոքի հատվածում: Երկու անգամ վիրահատվել է: Հիվանդանոցում բոլոր ծախսերը հոգացել է պետությունը, բայց հիմա դեղերը մենք ենք գնում: Հնարավորություն այդքան չունենք, մի քիչ վատ պայմաններում ենք ապրում, այստեղ էլ տան վարձը 70.000 դրամ է, չհաշված՝ կոմունալ ծառայությունների գումարը: Տանը կան նաև անչափահաս երեխաները, մեկը վիրավոր եղբորս որդին է՝ 6 ամսական, մյուսն էլ փոքր եղբայրս է՝ 11 տարեկան»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Քնարը:
Մարդու իրավունքների պաշտպանը Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարի հետ հանդիպմանը նշել է Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հրատապության մասին
Փետրվարի 1-ին, ժամը 18.05-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Արաբկիրի բաժին հաղորդում էր ստացվել, որ Դեմիրճյան փողոցի շենքերից մեկի մի բնակարանից գողություն են արել: