
Երեկվա որոնողական աշխատանքների ընթացքում որևէ աճյուն չի հայտնաբերվել

Երեկ Արցախում տեղի ունեցած փրկարար-որոնողական աշխատանքների արդյունքում որևէ աճյուն չի հայտնաբերվել։ Այս մասին տեղեկացնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։
Որոնողական աշխատանքները ընթացել էին Հադրութի և Ջրականի (Ջեբրայիլ) ուղղություններում:
Որոնումներն այսօր շարունակվում են Հադրութի և Ֆիզուլիի ուղղություններում:
2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի փետրվարի 6-ը հայտնաբերվել է ընդհանուր 1365 աճյուն: