Բաժիններ՝

Հայ-վրացական սահմանը հատելու թույլտվություն ունեցողները կկարողանան օգտվել նաև Բավրա-Նինոծմինդա անցակետից. ՀՀ քաղաքացիների մուտքը Վրաստան հնարավոր է միայն պատվաստվելուց հետո

Հայ-վրացական սահմանի Բավրա-Նինոծմինդա անցակետն այսօր ժամը 10։00-ից վերսկսել է իր աշխատանքը, և սահմանը հատելու թույլտվություն ունեցող անձինք Սադախլոյի անցակետից զատ այսուհետև կարող են օգտվել նաև Բավրա-Նինոծմինդա անցակետից, տեղեկանում ենք Վրաստանում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից:

«Անցակետը կգործի ժամը 10։00-ից մինչև 18։00-ն ընկած ժամանակահատվածում։

Նշենք, որ անցակետով բեռնատարների երթևեկն շարունակվում է իրականացվել շուրջօրյա ռեժիմով։

Միաժամանակ տեղեկացնենք, որ ՀՀ քաղաքացիների մուտքը Վրաստան հնարավոր է միայն վակցինացիայից հետո (երկու դեղաչափ), իսկ Վրաստանի քաղաքացիները Հայաստան կարող են մուտք գործել միայն Վրաստանի պատկան մարմինների կողմից տրված ելքի հատուկ թույլտվության պարագայում»,- նշված է դեսպանության հաղորդագրությունում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս