Բաժիններ՝

«Հիմա հաստատ գիտեմ, որ տարիներ անց պիտի գտնեի այդ բացիկն ու նորից հավատայի սիրուն». Հրաչուհի Ութմազյանի հուզիչ գրառումը

Հաղորդավարուհի Հրաչուհի Ութմազյանն Ինստագտրամի իր էջում տատիկին պատկանող գրքի լուսանկարն է տեղադրել և կիսվել հուզիչ պատմությամբ:

«Տարիներ առաջ որոշեցի դասավորել տատիկից ու պապիկից ինձ մնացած մեծագույն ժառանգությունը` նրանց գրքերը: Գրքերի էջերը թերթելիս ինձ անընդհատ թվում էր, թե ինչ-որ բան եմ ման գալիս ու գտա մի բացիկ, որի վրա գրված էր. «Հրաչուհուս՝ առանց խոսքի: Հայկ: 11.07.1950 թ.»:

Այս քարտը պապիկս ուղարկել էր տատիկիս իր գործուղումներից մեկի ժամանակ: Սիրո խոստովանություն՝ առանց խոսքի: Երբեմն, երևի, իսկապես, խոսքերն ավելորդ են, երբ մարդիկ սիրում են իրար: Ու, ինչպես գրքերում, այդ անգամ հերոսներն իմ սեփական տատիկն ու պապիկն էին:

Ես պատահականություններին չեմ հավատում: Հիմա հաստատ գիտեմ, որ տարիներ անց պիտի գտնեի այդ բացիկն ու ամեն անգամ այն կարդալիս նորից հավատայի սիրուն»,- գրել է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս