Հայաստանի գրողների միության նախագահության ամենամյա մրցանակաբաշխությանը, որը տեղի ունեցավ փետրվարի 10-ին, գրական տարբեր ժանրերում մրցանակների արժանացան 2020-ի լավագույն ստեղծագործությունները:
Հայ գերիներին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ աշխատանքներն ընթանում են ամենօրյա ռեժիմով. Ադրբեջանն առայսօր վերադարձրել է գերության մեջ գտնվող 69 անձի:
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը փետրվարի 9-ին աշխատանքային այցով եղել է 3-րդ զորամիավորումում։
«Հոգեբանության նոր ճյուղ կա՝ ստի հոգեբանությունը: Գերագույն սուտը սկսվեց «Հաղթելու ենք» բառակապակցությունից, երբ ազգն անընդհատ պահվում էր այն վիճակում, որ այդ սուտ կարգախոսը մտցնում էինք մեր մեջ, և այդ «հաղթելու ենք»-ի տակ մարդիկ առանց որևէ բանի գնում էին ռազմաճակատ, դրսից գումարներ էին ուղարկում, որովհետև կար հեռանկար, որ հաղթելու ենք»,- «Հայելի» մամուլի ակումբում ասուլիսի ժամանակ ասաց հոգեբան Իրինա Ծատուրյանը։
Հայաստանի բանկերի միությունում կայացել է Արցախի Հանրապետության պետական նախարար, ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանի հանդիպումը Արցախում վարկավորում իրականացրած բանկերի ղեկավարների հետ:
Փետրվարի 10-ի ցերեկը, 11-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երբ վերջին անգամ թեժ մարտի ընթացքում ինձ զանգեց, հարցրեց՝ ի՞նչ եմ անում, ես պատասխանեցի՝ աղոթում եմ, տղաս խնդրեց անդադար աղոթել, որովհետև միայն Աստված կարող էր օգնել նրանց՝ ողջ դուրս գալու այդ մարտից», — ցավով վերհիշում է տիկին Լիանան…
Տեղեկացնում ենք, որ Ստեփանակերտի Նաբերեժնայա փողոցում քիչ հետո տեղի կունենա պայթյուն:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Աբովյանի թիվ 1 դպրոցում օրեր շարունակ տեղի ունեցող բողոքի ակցիային՝ ընդդեմ նորանշանակ տնօրենի:
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը 2020 թվականին արձանագրել է բացահայտումների աննախադեպ աճ:
«Ասեք՝ որ մեկի ոտերը գնանք-ընկնենք, ասեք՝ ում մոտ գնանք, որ հարցին լուծում տան». անհետ կորածի մայր
«Եթե մեր էս նամակը էստեղ էլ չեն վերցնում, ու որպեսզի էս իմ նամակն ինչ-որ մի տեղ հասանելի լինի, ուզում եմ դիմեմ նրանց, ովքեր հիմա ուզում են իշխանության գալ։ Եթե կուզենան, ես շատ սիրով էս նամակը հենց Ռոբերտ Քոչարյանին էլ կուղղեմ: Ես սիրով կուղղեմ էս իմ նամակը Ռոբերտ Քոչարյանին, որ մեր 40 երեխեքին ինքը բերի: Կուզե՞ք, ժողովուրդ: Ժողովուրդ ջան, ուզո՞ւմ եք: Մենք էլ ռուսից ոչ մի բան չենք ուզում: Մենք հայտարարում ենք, որ մեր էս նամակը տանում ենք, փոխանցենք Քոչարյանին: Ես ծնող եմ, բոլորին էլ կգնամ, կդիմեմ: Հետո չբռնեն, ասենք՝ քաղաքականացնում եք: Ո՛չ»,- որոշ ժամանակ դեսպանատան մոտ սպասելուց հետո հայտնեց անհետ կորած զինվորի մայր տիկին Անահիտը:
«Մեր տղաները հո մոմ չէի՞ն, հալան-անցան հողի տակ, անհետացան». անհետ կորածի մայր
«Երեխեքը չեն քնում, ասում են՝ «պապան գա տուն, հաց ուտի, հելնինք, քնինք», էդ երեխեքին ի՞նչ ասեմ». անհետ կորած զինվորի հայր
Անհետ կորածների երեխեքն իրենց պապային են ուզելու, թող երեխուն ասեն՝ իր պապան ուր է. զինվորի մայր
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
«Էլ չգիտենք՝ ում դիմենք… չե՞ն ասում՝ «սամալյոտը թռավ, 5 հոգի գերի՞ են տալիս ընդամենը»»
Անհետ կորած զինծառայողների հարազատները ՌԴ դեսպանության դիմաց են. ՈՒՂԻՂ
Իրինա Ծատուրյանը՝ հետպատերազմյան իրավիճակի մասին. ՈՒՂԻՂ
ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը սահմանային անցակետերում ավելի է բարձրացնելու վերահսկողության արդյունավետությունը:
Աբխազիայի խորհրդարանը դիմել է Ռուսաստանի Պետդումա՝ պատրաստակամություն հայտնելով հավասարազոր պայմաններով մասնակցել Աբխազիայի միջով Ռուսաստանի և Հայաստանի միջև երկաթուղային հաղորդակցության բացման նախագծին:
Ռուսական «Ուրալյան ավիաուղներ»-ը սույն թվականի փետրվարի 13-ից Կրասնոյարսկ – Երևան – Կրասնոյարսկ երթուղով չվերթեր կիրականացնի: Այս մասին տեղեկացնում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ–ն։
Արցախի փրկարարները փետրվարի 10-ին վերսկսել են որոնողական աշխատանքներն Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում:
Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհի՝ Ախթալա-Նեղոց հատվածը‚ ջրագծի տեղադրմամբ պայմանավորված‚ փետրվարի 11-ից 15-ը՝ ժամը 14:30-ից մինչև 18:00‚ փակ կլինի երթևեկության համար։
Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի թիվ 1 ավագ դպրոցում կրքերը չեն հանդարտվում, աշակերտներն ու ուսուցչական անձնակազմը դեմ են նորանշանակ տնօրենին և շարունակում են դասադուլն ու գործադուլը։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ Հայաստանի գրասենյակի ղեկավար Եգոր Զայցևը 2020 թվականին կատարած իրենց աշխատանքներն արդյունավետ է գնահատում։
Ռուս ռազմական բժիշկներն ավարտել են հրադադարի վերահսկման ռուս-թուրքական համատեղ կենտրոնի ռուս խաղաղապահների՝ կորոնավիրուսի դեմ պատվաստումները, տեղեկանում ենք ՌԴ ՊՆ կայքէջից:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Փետրվարի 10-ին, ժամը 06։36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարի թաղի 6-րդ շարքում գտնվող ավտոտնակում այրվում է ավտոմեքենա։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 10-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`