Հետախուզվողը բերման է ենթարկվել «Զվարթնոց» օդանավակայանից
Ոստիկանության Մաշտոցի բաժնի ՔՀԲ ծառայողները փետրվարի 5-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել 36-ամյա Հմայակ Հ.-ին, որը 2020 թ. փետրվարի 20-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի (Օրինական ձեռնարկատիրական և այլ տնտեսական գործունեությանը խոչընդոտելը) 3-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն: