Այսօր Երևանի ավագանու նիստում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Ներսիսյանն իր ելույթում, անդրադառնալով Շենգավիթ վարչական շրջանում ոչ համայնքային հողատարածքում կառուցված խաղահրապարակի քանդման որոշմանը, ասաց, որ Երևանի քաղաքապետին որոշ բաներ չեն զեկուցվել: Նշենք, որ տարածքի սեփականատերը որոշել է խաղահրապարակի փոխարեն այլ բան կառուցել, և դիմել է դատարան: Ստացել է որոշում, որ խաղահրապարակը պետք է քանդվի: Արմեն Ներսիսյանը պատմեց, որ օրեր առաջ ինքն ու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության մեկ այլ անդամ՝ Մարկոս Հարությունյանը, փորձել են բանակցել սեփականատիրոջ հետ:
Air Arabia ավիաընկերությունը փետրվարի 13-ից կվերսկսի Շարժա-Երևան-Շարժա երթուղով չվերթերը:
Այսօր Երևանի ավագանու այս տարվա առաջին նիստի ընթացքում օրակարգի 4-րդ կետով Քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ ընտրվեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Լիլիթ Կիրակոսյանը: Հարցի քննարկման ժամանակ «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը հիշեցրեց վերջերս հայտնի դարձած մի դեպքի մասին՝ ոչ համայնքային հողի վրա կառուցված խաղահրապարակը տարածքի սեփականատերը ցանկանում է քանդել և տեղն այլ բան կառուցել:
Այսօր Երևանի ավագանու այս տարվա առաջին նիստն է: Այն մեկնարկեց մայրաքաղաքի հիմնով: Օրակարգի 3-րդ հարցով ավագանին «Իմ քայլը» խմբակցության անդամ Նուարդ Վարդանյանին ընտրեց Քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողովի նոր նախագահ: Այս հարցի քննարկման ժամանակ ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը քաղաքապետ Հայկ Մարությանի ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ շինթույլտվություններն ուշանում են, ինչն էլ դժգոհությունների պատճառ է դառնում:
2021թ. փետրվարի 7-ին՝ ժամը 12.50-ին, «Մասիս ԲԿ»-ից ահազանգ է ստացվել այն մասին, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մանկահասակ՝ 01.08.2019թ. ծնված տղա երեխա:
Քաղաքացիներն արդեն շուրջ 6 ամիս կարողանում են անձնական օգտագործման նպատակով դեղ ներմուծել միջազգային փոստային փոխադրումներով և փոխադրողի միջոցով: 2020թ. օգոստոսի 17-ից ուժի մեջ մտած ՀՀ Կառավարության համապատասխան որոշմամբ` տեղափոխման համար թույլատրող փաստաթուղթ անհրաժեշտ չէ:
Երևանի ավագանու նիստը՝ ՈԻՂԻՂ
Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհի Թումանյան քաղաքից մինչև Օձունի խաչմերուկ հատվածը‚ ժայռապայթեցման և քարաթափման աշխատանքներով պայմանավորված‚ փետրվարի 10-ին՝ ժամը 14:00-ից մինչև 18:00‚ փակ է լինելու երթևեկության համար։
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը շարունակում է ընդլայնել իր մարդասիրական ծրագիրն Արցախում: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին IDeA հիմնադրամի հանրային կապերի բաժնից:
«Եթե ընկերոջս գտնեն՝ կգամ, եթե չէ, կգամ միայն զոհված կուրսեցիներիս և ընկերներիս համար». քաղաքացի
Իրագործելով իր հանցավոր մտադրությունը՝ Ա. Հ.-ն 2021 թվականի փետրվարի 5-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, Երևան քաղաքի «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի բակային հատվածում Հ. Խ.-ից խարդախությամբ հափշտակել է նշված 1000 ԱՄՆ դոլարը, որից անմիջապես հետո բռնվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից՝ չկարողանալով իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին հասցնել:
Ոստիկանության լրատվության վարչությունից «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան հայտնեցին, որ մանկահասակ երեխայի մահվան մասին ահազանգն ստացել են փետրվարի 7-ին. «Մասիս» բժշկական կենտրոնից ժամը 12։50-հաղորդում են ստացել, որ իրենց մոտ է տեղափոխվել 2019թ․ ծնված երեխա՝ մահացած վիճակում։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում աճել է 15 916-ով, դա նվազագույն ցուցանիշն է հոկտեմբերի 21-ից ի վեր:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 390 կուտակված բեռնատար ավտոմեքենա:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 9-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
Հայաստանում 2020 թվականին ծնված տղա երեխաներին առավել հաճախ անվանակոչել են Դավիթ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վիճակագրական կոմիտեից։
Հունվարի 29-ին ոստիկանության Բազումի բաժին դիմած տղամարդը հաղորդում էր տվել, որ գիշերը փորձել են հրկիզել իր տունը։ Տղամարդը հայտնել էր, որ նկուղից պայթյունի ձայն էր լսել։
Հայաստանում 2020 թվականին ծնված աղջիկներին առավել հաճախ տալիս են Նարե անունը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վիճակագրական կոմիտեից։
Ըստ ամենայնի, Նիկոլ Փաշինյանը իրեն շրջապատող կանանց հետ կապված լուրջ խնդիրներ ունի։
Հայաստանում պե՞տք է իշխանափոխություն. հարցումներ՝ Երևանում. «5-րդ ալիք»
ՀՀ քննչական կոմիտեում փետրվարի 8-ին տեղի է ունեցել կոլեգիայի ընդլայնված նիստ, որը վարել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը:
Փաստաբան Երվանդ Վարոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Փետրվարի 5-ին ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողների պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ Եղեգիս գյուղում ապօրինի պահվող զենք-զինամթերք առգրավվեց։
Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի պատերազմի հետևանքով գերեվարված հայերի հարցով զբաղվում է անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Արցախի Հանարպետության ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության մեկնաբանությունը օտարերկրյա քաղաքացիների՝ Արցախի Հանրապետության տարածք մուտք գործելու նորացված ընթացակարգի վերաբերյալ:
Ռուսաստանի Դաշնությունը փետրվարի 1-ից օդային սահմանը բացել է ՀՀ քաղաքացիների համար, և հազարավոր մեր հայրենակիցներ շարունակում են լքել Հայաստանի Հանրապետությունը։ ՀՀ մի շարք քաղաքացիներ փետրվարի 1-ին չկարողացան մեկնել Ռուսաստան, քանի որ օդանավակայանում պարզել էին, որ կորոնավիրուսային հիվանդության թեստը հանձնել են այնպիսի կազմակերպությունում, որն իրավունք չուներ ՌԴ մեկնող քաղաքացիներից թեստ վերցնել, մինչդեռ իրենք տեղյակ չեն եղել նոր կարգից։
«Այբ» կրթական հիմնադրամը 2021 թվականի հունվարի 26-ին հաղորդում էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ 2018 թվականի մայիսից մինչ օրս իր նկատմամբ շարունակվող փաստացի հետապնդումների վերաբերյալ։ Փետրվարի 1-ին շուրջ 100 էջանոց հաղորդումը ՀՀ գլխավոր դատախազությունից ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն։
Անհետ կորածի քեռի Էմիլ Սարգսյանը մեկն էր անհետ կորածների այն հարազատներից, որը մի քանի օր պաշտպանության նախարարի հետ հանդիպում պահանջելուց հետո այսօր պաշտպանության նախարարությունում հանդիպեց Վաղարշակ Հարությունյանի հետ:
Պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծման, դրանց արդյունավետ կիրառման, ինչպես նաև պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ընթացքում զորակոչիկների կարողությունների առավել արդյունավետ օգտագործման նպատակով ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է մրցույթ։