Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Հողային օրենսգրքում լրացում նախատեսող օրենքի նախագիծը, որով առաջարկվում էր սահմանել գյուղատնտեսական նշանակության հողերը որպես չօգտագործվող հողեր դասակարգելու չափանիշները: Կառավարության հեղինակած օրինագիծը խորհրդարանի նիստում ներկայացրել էր ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը:
Առաքելական Սուրբ Եկեղեցին փետրվարի 11-ին նշում է նվիրական հիշատակը Սրբոց Վարդանանց:
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է․ «2020 թ․ դեկտեմբերի 14-ից «Ռոսսելխոզնադզոր»-ն արգելեց Հայաստանի Արմավիրի մարզից Ռուսաստան լոլիկի եւ պղպեղի ներմուծումը՝ «մոզաիկա պեպինո» վիրուսով վարակված արտադրանք հայտնաբերելուց հետո (սա էր նախնական տեղեկությունը)։ 2021 թ․ փետրվարի 5-ից Ռուսաստանը վերացրեց Հայաստանից լոլիկի եւ պղպեղի ներկրման սահմանափակումները։
Անհետ կորած զինծառայողների հարազատները երեկ ուշ երեկոյան Արցախից վերադարձել են Երևան: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է Արսեն Ղուկասյանը:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար․ ռուսական կողմում կա մոտ 370 կուտակված բեռնատար ավտոմեքենա:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 11-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
Գորիսի ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ փետրվարի 6-ին բաժին է ներկայացել 25-ամյա մի երիտասարդ ու կամավոր հանձնել գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգ՝ հայտնելով, որ այն իր հետ բերել էր Արցախից։
ՀՀ 3-րդ Նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը այցելել է Հանրապետության հրապարակում գտնվող Հայրենիքի փրկության շարժման վրան:
2021թ. փետրվարի 8-ին՝ ժամը 18:55-ին, ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնում քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ հորաքույրը մահացել է:
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում պատմական անդրադարձ է կատարել խորհրդային իշխանության տարիներին սահմանային բնակավայրերում հայ գյուղացիների խնդիրներին։
Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Բրիտանացի միլիոնատեր Պատրիկ Դիտերը, ով Ֆրանսիական Գրասս քաղաքում 11 տարի շարունակ 64 մլն դոլար արժողությամբ առանձատուն էր կառուցել, ստիպված է եղել քանդել այն:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 11-ին ժամը 11:00-18:00 կդադարեցվի Արարատի մարզի՝ Մասիս քաղաքի, Այնթապ, Մարմարաշեն, Ջրահովիտ, Արևաբույր գյուղերի և Նոր Կյուրին գյուղի 1, 2, 3 փողոցների ջրամատակարարումը:
Հունվար-փետրվար ամիսներին Արաբկիր վարչական շրջանում արձանագրվեցին բնակարանային գողության դեպքեր։ Հափշտակում էին տարբեր իրեր՝ համակարգիչներ, բջջային հեռախոսներ, ինչպես և փող, ոսկյա ու արծաթյա զարդեր։
Եվրոպական միությունը ծանուցել է Հայաստանի Հանրապետությանը՝ ԵՄ և ԵՄ անդամ երկրների կողմից ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացի ավարտի մասին։
Փետրվարի 8-ին, ժամը 16.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժին հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը Նորաշեն թաղամասի դպրոցի մոտից «կրծքավանդակի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել մի պատանու։
Վերջին շրջանում ակտիվորեն քննարկվում է Հայաստանում արտահերթ ընտրություններ անցկացնել-չանցկացնելու հարցը։ 168.am-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներով և քաղաքացիներից հետաքրքրվել, թե ո՞ւմ կընտրեին, եթե ընտրությունները լինեին առաջիկա կիրակի օրը։
Փետրվարի 3-ին Նելսոն Ստեփանյան փողոցի շենքերից մեկում գողություն էին արել: Հարմարեցված գործիքով կամ բանալիով բացել էին բնակարանի դուռը, տունը տակնուվրա անելուց հետո հափշտակել հեռուստացույց, խմիչք, ժամացույց և կենցաղային իրեր:
Ռուսաստանյան խաղաղապահ ուժերի և ռազմական ոստիկանության ուղեկցությամբ մեկ օրում Արցախ է վերադարձել 27 մարդ, ովքեր ավելի վաղ լքել էին իրենց բնակավայրերը մարտական գործողությունների պատճառով:
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության միջազգային ականազերծման կենտրոնի մասնագետները շարունակում են Լեռնային Ղարաբաղում ականազերծման և պայթյունավտանգ իրերի հայտնաբերման ու վնասազերծման աշխատանքները:
Հակոբ Կոջոյանի և Արա Սարգսյանի տուն-թանգարանի շենքը կհամապատասխանեցվի ժամանակակից թանգարանների պահանջներին:
Փաստաբան Վահան Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
ՀՀ կառավարությունը Գոհար Սիմոնյանին մեկ տարով կգործուղի Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման վարչություն:
Հրադադարից հետո գերեվարված զինծառայողների հարազատները փակել էին Գյումրի-Երևան, Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհները:
Դեպքերի առթիվ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում տղամարդկանցից մեկը ձերբակալվել է։ Հարուցված քրեական գործն ուղարկվել է Քննչական կոմիտե։
Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները ստացած օպերատիվ տվյալներն իրացրին փետրվարի 6-ի երեկոյան:
Դատախազ Գևորգ Սարգսյանը Արցախի Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանի խափանման միջոցը փոփոխելու որոշում է կայացրել:
Ռուսաստանում կորոնավիրուսային վարակով ախտահարվածների թիվը մեկ օրում աճել է 14 494-ով, սակայն օրական ցուցանիշը հոկտեմբերի 17-ից ի վեր ցածր է եղել 15 հազարից:
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը տեղեկացնում են, որ այսուհետ Սյունիքի սահմանամերձ տարածքներում տարբեր թեմաներ լուսաբանելու նպատակով ԶԼՄ-ները պետք է ունենան ՀՀ ազգային անվտանգության մարմինների համաձայնությունը։