Բաժիններ՝

 Հայաստանում տրանսպորտային արտանետումների քանակը տարեցտարի աճում է

Մթնոլորտային օդի աղտոտվածության հիմնական աղբյուրը ավտոտրանսպորտն է, որը կազմում է մթնոլորտային արտանետումների 66.5%-ը:

Հայաստանում տրանսպորտային արտանետումների քանակը տարեցտարի աճում է: 2015 թվականի համեմատ, 2019 թվականին տրանսպորտից արտանետումների քանակն ավելացել է մոտ 20%-ով:

Տրանսպորտից մթնոլորտ արտանետվող վնասակար նյութերի 73.0%-ը բաժին է ընկնում ածխածնի օքսիդին (շմոլ գազ), 16.6%-ը` ցնդող օրգանական միացություններին, 10.0%-ը` ազոտի օքսիդներին և 0.4%-ը`այլ նյութերին:

Որքան մեծ է ճանապարհային ցանցի խտությունը և մեքենաների քանակը, այնքան բարձր է ածխածնի օքսիդի արտանետումների ծավալը:

 

?? Մթնոլորտային օդի աղտոտվածության հիմնական աղբյուրը ավտոտրանսպորտն է, որը կազմում է մթնոլորտային արտանետումների…

Posted by Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն HMC on 2021 թ. փետրվարի 4, հինգշաբթի

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս