«Վատթարագույն վիճակում են հայտնվել կանայք, ովքեր, երեխաների խնամքի տարիներին ոչինչ չկուտակելով և հետագայում զբաղվածության ապահովման խնդիր ունենալով, անհամեմատ ցածր կուտակային կենսաթոշակ են ստանում: Իրավիճակը չփրկեց նաև 2008 թվականին Չիլիի կառավարության կողմից յուրաքանչյուր երեխայի համար նախատեսված կուտակային գումարների հատկացումը»:
Հոգեշնորհ Տ. Ղևոնդ աբեղա Սաղաթելյանը, ազատվելով Հառիճավանքի Թրբանճյան Ընծայարանի տեսչի պաշտոնից, ծառայության է կոչվել Իրաքի հայոց թեմում։
ՀՀ կառավարության որոշմամբ բժշկական հաստատությունների կառուցման և վերակառուցման համար ՀՀ առողջապահության նախարարությանը հատկացվեց 851 մլն դրամ: Կառավարության նիստում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշեց, որ հատկացված գումարն ուղղվելու է մի քանի բժշկական կենտրոնի վերակառուցմանն ու կառուցմանը, ինչպես նաև մեկ բժշկական կենտրոնի շինարարության նախագծանախահաշվային փաստաթղթերի պատրաստմանը:
ՀՀ կառավարության նիստում հավանության արժանացավ ՀՀ պաշտպանության նախարարության կողմից ներկայացված որոշման նախագիծը, ըստ որի, հնարավորություն է տրվում 500-ից ավելի զինծառայողի օգտվել բնակարան ձեռք բերելու մատչելի վարկավորման ծրագրից: Կառավարության հուլիսի 28-ի նիստում ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը նշեց, որ նախագծի հաստատմամբ, ստացվում է, որ բնակարանային այս ծրագրի համար 2022 թվականի բոլոր հաշվառվածներին կհատկացվի վարկավորման համար անհրաժեշտ տեղեկանք:
ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտնում է, որ Երևանում և մարզերում այս պահին արդեն գործում է գազաբալոնների վկայագրման 27 լիցենզավորված կազմակերպություն։
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում իրականացվում են քննչական և վարույթային գործողություններ՝ հուլիսի 27-ին Կապանում նռնակի գործադրմամբ կատարված խուլիգանության հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Վերը նշված քրեական գործերով 92 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ, որից` 7-ը եղել են 14-16 տարեկան, 7-ը՝ 16-18 տարեկան, 34-ը՝ 18-35 տարեկան, 44-ը՝ 35 տարեկանից բարձր: Նրանցից 6-ն ունեցել է բարձրագույն, 76-ը՝ միջնակարգ, 5-ը՝ միջին մասնագիտական, 5-ը՝ տարրական կրթություն: 2 մեղադրյալ նախկինում եղել են դատապարտված:
Խնդրում ենք չանհանգստանալ:
Պաշտպանի աշխատակազմում իրականացվում է այցերի արդյունքների ամփոփում և ըստ այդմ գրություններ կհասցեագրվեն իրավասու գերատեսչություններ։
Հուլիսի 26-28-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 16 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:18-ին, մարվել՝ 02:14-ին: Այրվել են տնակի փայտե կառուցատարրերը և երեսպատումը (մոտ 40 քմ)։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 28-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
Հուլիսի 25-ին, երեկոյան ժամը ութին, Այգեձոր գյուղի բնակիչներից մեկը ոստիկանության Տավուշի բաժնում տվել էր հաղորդում, որ հունիսի 15-ից հուլիսի 23-ն ընկած ժամանակահատվածում իր առանձնատան մուտքի դռան սողնակը բացել ու մտել են տուն և ննջասենյակի մահճակալի ներքնակի տակից հափշտակել մեկ միլիոն 660 հազար դրամ:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հուլիսի 26-ից 27-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 34 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված։
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով` ՔՏՀԱ տեսչական մարմնի կողմից երեք տնտեսավարողները ենթարկվել են վարչական պատասխանատվության՝ յուրաքանչյուրը՝ 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ գումարի չափով:
«Կենդանի եմ Ես՝ ասում է ամենակալ Տերը և ամբարշտի մահը չեմ ուզում, այլ նրա հետ կանգնելն իր չար ճանապարհից ու ապրելը» (Եզեկիել 33:11):
Թռչնագրիպ է հայտնաբերվել Նիդեռլանդների հյուսիսի Միներտսգա բնակավայրի բրոյլերաին ֆերմայում: Վիրուսի տարածումը կանխելու համար մորթել են բոլոր 105.000 հավերը, հայտնել է Նիդեռլանդների գյուղատնտեսության, բնության եւ պարենի հարցերի նախարարությունը:
Պարզվել է, որ բախվել են «VAZ-2110» և «BMW X5» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Vaz-2110» ավտոմեքենայի վարորդը արգելափակվել է ներսում:
Այս մասին տեղեկացրին «Գազպրոմ Արմենիա»-ի հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունից՝ հայցելով գազասպառողների ներողամտությունն ու խնդրելով պահպանել անվտանգության կանոնները:
Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում Iveco մակնիշի թուրքական համարանիշներով բեռնատար ավտոմեքենայի մոտ հայտնաբերել էին տղամարդու դի։
Հուլիսի 25-ին Մարտունու շրջանի բնակիչ Ռ. Գ.-ն (ծնված 1995թ.) Ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ հուլիսի 14-ին իրեն պատկանող բանկային քարտից առանց իր իմացության ընդհանուր 161.000 ՀՀ դրամ է փոխանցվել «Adjarabet.am» բուքմեյքերական ընկերության անհայտ խաղային հաշվին։ Արդյունքում իրեն պատճառվել է զգալի չափի նյութական վնաս:
«Հետդարձի ճանապարհ կա. սա այն հարցը չէ, որ մարդկանց խաբեն՝ ասելով, թե անցել ենք անդառնալիության կետը։ Չկա՛ նման բան. երկրներ կան, որ 30-40 տարի հետո դադարեցրել են այս անարդյունավետ համակարգը։ Մեր փողերը պտտող ընկերություններին պետք է ժամանակ տրվի, որպեսզի վաճառեն այդ ակտիվները, և գումարները վերադարձվեն մարդկանց»,- եզրափակեց Արմեն Գրիգորյանը:
Նախաքննությունը շարունակվում է։
Կապանի ոստիկանները երկուսին էլ ներկայացրել են նախաքննական մարմնին:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։
իգուցե իմ մեղքն է, չեմ հասցրել հետևել: Բայց եթե դեպքը տեղի է ունեցել ձեր նշած վայրերում, ուրեմն խնդիրը պարեկային ծառայությանը չէ, այլ Ճանապարհային ոստիկանությանը: Եթե պարեկայինով լիներ, ես կասեի, որ պրոբլեմ է, որ չեն կարողացել կանգնեցնել, որ Դիլիջանից եկել-հասել է Կոտայք: Վատ է արել մարզպետը:
«Դիմակավորված հատուկջոկատայինները մտել են, միանգամից թևերը ոլորել են, «չշարժվե՛ք, ոչ մեկ իրար չգա», բոլորին սպառնացել են, ահաբեկել են, «չշարժվե՛ք, հեռախոս չվերցնե՛ք, համակարգչին չդիպչե՛ք», դռներն են ջարդել։ Քացով խփել դռներ են բացել, ապակիներ փշրել․․․»,- ասել էր փաստաբանը։
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը շրջանառություն մեջ է դրել նախագիծ, որով նախատեսվում է նոր կարգավորումներ սահմանել չփաթեթավորված թռչնամսի վաճառքի շուկայում:
Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանի հանձնարարականով` ջերմաստիճանի բարձրացմամբ պայմանավորված, հրշեջ-փրկարարական ջոկատները հուլիսի 13-ից անցել են ուժեղացված ծառայության: