
Մեկ օրում բացահայտվել է 34 հանցագործության դեպք. գրանցվել է 17 ավտովթար՝ 2 զոհ, 23 վիրավոր

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հուլիսի 26-ից 27-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 34 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու` 9, անձնական ունեցվածքի գողության և թմրամիջոցի հայտնաբերման ՝ 5-ական, ընտանեկան բռնության՝ 3, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, հարկերից խուսափելու և խուլիգանության՝ 2-ական, բնակարանային գողության, խարդախության, կաշառակերության և ֆիզիկական ներգործության՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել են 1 անհետ կորած և 3 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 2 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 17 պատահար. 2 մարդ զոհվել է, 23-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: