Բաժիններ՝

Ուժեղացված ծառայություն` ստուգում են ավտոմեքենաները. ինչ են փնտրում

168.am-ի նկարահանող խումբը, որը շտապում էր «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ (ՔԿՀ), որտեղից ազատ էր արձակվելու Ավետիք Չալաբյանը, տևական ժամանակ գտնվում էր խցանման մեջ։

Պարզվեց` ոստիկանության աշխատակիցները ուժեղացված ծառայություն են իրականացնում Երևան-Էջմիածին մայրուղու` մասնավորապես Զվարթնոց տաճարի և մոտակա բնակավայրերի հատվածում, ինչի հետևանքով կիլոմետրանոց խցանում է Երևանից դեպի Էջմիածին գնացող ուղղությամբ։

Ստուգվում են նաև Մարգարա գյուղ գնացող բոլոր մեքենաները:
Մեր տեղեկություններով` նման ուժեղացված ծառայություն իրականացվում է նաև մայրաքաղաք մտնող ու դուրս եկող բոլոր հատվածներում։

Ծառայություն իրականացնող ոստիկանական խմբի ղեկավար մայորը չպատասխանեց, թե ինչ ծառայություն են իրականացնում, ի՞նչ են փնտրում, հորդորեց դիմել ոստիկանության լրատվական ծառայություն:

Տեղեկություններ կան, որ ուժեղացված ծառայության պատճառը այսօր՝ հուլիսի 27-ին Երևանում տեղի ունեցած արտակարգ դեպքն է` ազգությամբ թուրք քաղաքացու մահը:

Հիշեցնենք, որ ըստ shamshyan.com-ի` Ժամը 17։00-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Արարատյան 62/23 հասցեում գործող «Ուրբան լոջիսթիք սերվիսիս» ընկերության բակում տղամարդու դի կա։

Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում Iveco մակնիշի թուրքական համարանիշներով բեռնատար ավտոմեքենայի մոտ հայտնաբերել էին տղամարդու դի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս