Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, ինչպես նաև ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի (անձանց) ինքնությունը պարզելու, հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:
ՀՀ կառավարության օգոստոսի 18-ի նիստի ընթացքում գործադիրը հավանություն տվեց «Եվրասիական վերաապահովագրական ընկերության հիմնադրման մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:
Aravot.am-ը ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանից հետաքրքրվել է, թե այս օրերին «Սուրմալու» առեւտրի կենտրոնի տարածքում գողության դեպք գրանցվե՞լ է, թե՝ ոչ:
Երևանում ԱՄԷ դեսպանությունը Հայաստանի Հանրապետության կառավարությանն ու ժողովրդին ցավակցություն է հայտնել «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի և պայթյունի հետևանքով 16 մարդու մահվան կապակցությամբ:
Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց Մայր տաճարում 2022 թվականի օգոստոսի 20-ին կկատարվի հոգեհանգստյան կարգ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների հոգիների խաղաղության և հանգստի համար:
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Հայկ Հարոյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության առաջին վարչության պետ՝ ազատվելով ներքին անվտանգության վարչության պետի պաշտոնից:
«Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 50 նոր աշխատատեղ` 150,000 դրամ միջին աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 1․5 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 79 մլն դրամ»,- նշվում է հիմնավորման մեջ:
Մաքսային ծառայողներն այսուհետ կունենան տոնական ու ամենօրյա համազգեստ՝ ընդ որում և՛ ամառվա, և ձմեռվա սեզոնի համար։ Որոշմանը գործադիրը հավանություն է տվել այսօրվա նիստում՝ առանց զեկուցման ու քննարկման։
«Եկեք որոշենք, որ, ի վերջո, երկրում, ստանդարտներ են լինելու»,- ընդգծեց Փաշինյանը:
Երևանում կանաչ տարածքները սահմանափակ են, դրանով է պայմանավորված Երևանում փոշու մեծ քանակը․ Քաղաքապետ
Կառավարությունն այսօր հավանություն տվեց Երևանի քաղաքապետարանի ներկայացրած օրենսդրական փաթեթին, որով կարգավորվում է փողոցային առևտուրը։
Այս տարվանից որոշ դպրոցներում կուսումնասիրվի վրացերեն լեզու․ ԿԳՄՍ նախարար
«Այս թեման արհեստական շրջանառվող թեմա է»,- կառավարության նիստից հետո պատասխանելով բուհերում թափուր մնացած հազարավոր տեղերի մասին լրագրողների հարցերին՝ նշեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:
Օգոստոսի 17-ի երեկոյան ոստիկանություն մի քանի ահազանգ ստացվեց, որ Արաբկիր վարչական շրջանում հրավառություն է։
Եկեղեցականաց դասը և ներկա հավատացյալ ժողովուրդն աղոթք են բարձրացրել զոհվածների հոգիների հանգստության, ինչպես նաև պայթյունից տուժածների շուտափույթ ապաքինման համար։
49-ամյա Ալվարդ Դիլբարյանը որոնվում է որպես անհետ կորած
Գումարը կհատկացվի Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզպետարաններին:
«Տեղեկատվությունը ամփոփվում է: Նաև պետք է հանձնարարեմ Պետական վերահսկողական ծառայությունը կոնկրետ իրականացնի ուսումնասիրություն և զեկուցի, թե իմ հանձնարարականը ինչպես է կատարվել»,- ասաց վարչապետը:
Փաստի առթիվ Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Կառավարության այսօրվա նիստում գործադիրը հաստատեց Երևանի քաղաքապետարանի մշակած օրենսդրական փաթեթը, ըստ որի՝ համայնքը կարող է ոչ սահմանված վայրում առևտուր իրականացնող կամ ծառայություն մատուցող անձանցից առգրավել, ապա դատական կարգով բռնագրավել ծառայություն մատուցելիս վաճառվող ապրանքը։
Շինարարները ՀՀ-ում բորդյուր չեն գտնում, ուրիշ հարց է, որ բորդյուր տեղադրող էլ չեն գտնում․ նախարար
Ընդհանուր առմամբ, պայթյունից հետո տարբեր մարմնական վնասվածքներով բժշկական կենտրոններ են տեղափոխվել կամ դիմել 62 քաղաքացի, որոնցից 58-ը առողջացմամբ դուրս են գրվել։
Կառավարության այսօրվա հերթական նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունին և փլուզմանը, ինչպես նաև դեպքի վերաբերյալ Քննչական կոմիտեում քննվող գործին, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանին հարց ուղղեց՝ արդյոք քննությամբ որևէ արդյունք կա՞։
Բավականին բարդ է լինելու փլատակներում մնացած քաղաքացու հայտնաբերումը․ նախարար
«Սուրմալու» առևտրի կենտրոնում երեկ երեկոյան դադարեցված որոնողափրկարարկան աշխատանքներն այսօր առավոտյան Ժամը 8։30-ին վերսկսվել են։ Այս մասին դեպքի վայրում լրագորղների հետ ճեպազորւյցում տեղեկացրեց Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը։
Կառավարության անդամները 1 րոպե լռությամբ հարգեցին Սուրմալու ԱԿ-ում զոհված քաղաքացիների հիշատակը
Օգոստոսի 17-ին Իրան-Թուրքիա սահմանային գոտում՝ Մակու քաղաքից 41 կմ հյուսիս-արևելք 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, որը զգացվել է Արարատի մարզի՝ Արտաշատ, Արարատ քաղաքներում, ինչպես նաև Ոսկետափ, Երասխ, Սուրենավան գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։
Ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են տանտիրուհու՝ 71-ամյա Սվետլանա Ավագյանի դին։
«Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգությունը, որը խլեց բազմաթիվ կյանքեր, ընդհանուր դժբախտություն դարձավ մեր երկրի բոլոր բնակիչների համար։
Կից ներկայացնում ենք փաստաթուղթը՝ հիմնավորումներով, թե ինչու էր անհրաժեշտ փակել «Սուրմալուն», ինչը Նիկոլ Փաշինյանի անկաշառ պետական օղակները չեն արել