Վիքիպեդիայում Արմանի մասնակցային էջում կիսատ մնացին Հայաստանի բնակավայրերի ցանկերը, որոնց հոդվածները նա ստեղծում էր մեծ սիրով և հետևողականությամբ,- ասված է Վիքիմեդիայի ցավակցագրում:
Նշված վայրում ոստիկանները «Մակարով» տիպի ատրճանակ հայտնաբերեցին։
Աստծո համար շատ կարևոր է, մարդու հոգին: Մարդ արարածի համար էլ պետք է կարևոր լինի իր հոգու մաքրությունը:
Նախնական տվյալներով՝ ոսկյա շղթան վաճառել է։ Գողոնը հայտնաբերելու միջոցառումները շարունակվում են, դեպքի հանգամանքներն էլ քննությամբ պարզվում են:
Բարեհաջող է ամուսնությունը, եթե ամուսինները միմյանց հանդեպ հավատարիմ են և միմյանց սիրում են ինչպես սեփական անձը, մինչև որ այր ու կին չեն երևում իբրև երկու տարբեր անձ, այլ մի հոգի՝ բնակված երկու մարմնի մեջ. նաև ողջամիտ են ու աշխատասեր, ուրախ, հանդարտ, ընտանիքի փոխնիփոխ հոգածուներ, տղամարդը՝ դրսի գործերով զբաղված, կինը՝ տան կարգավորությամբ, միմյանց մխիթարող ու օգնող, այնպե՛ս, որ ապրում են ոչ այլ բանի, եթե ոչ միմյանց օգտակարության ու հաճելի լինելու համար:
Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացվել, որ Այգեշատ գյուղի 19-ամյա բնակիչը իր «ՎԱԶ-2107» և «Գրանդ Շիրոկի» մակնիշի մեքենաներում «Կալաշնիկովի» ինքնաձիգ և ռազմամթերք է պահում:
Ո՞րն է հոգևոր փրկության ճանապարհը, ինչպե՞ս է մեկնաբանվում հոգու փրկության հարցը և արդյո՞ք պետք են մարդկային ջանքերը հոգևոր փրկության ճանապարհին, այս հարցերի մասին «Աստծո կամքի» տաղավարում խոսում է Տեր Աշոտ քահանա Սաֆարյանը:
Արմենը երազում էր դերասան ու երգիչ դառնալ: Շատ լավ Սայաթ-Նովա էր երգում: Երգելուց բացի, այլ սիրած զբաղմունք էլ ուներ. տարված էր տեխնիկայով: Մեզ համար տասը տարեկանում քաղցր բամբակի ինքնաշեն սարք էր պատրաստել: Ուղղաթիռ էր սարքել, և այն մի քանի րոպե կարողանում էր սավառնել։ Ատրճանակ էր պատրաստել, որը կրակում էր,- այսպես սկսվեց մեր զրույցը Արմեն Բեժանյանի քրոջ՝ Նարինե Բեժանյանի հետ:
Ինքս ֆիլմում խոսել եմ նաև պատերազմի ժամանակ մարդու իրավունքների խախտումների մասին, ցույց եմ տվել պատերազմական հանցանքների ապացույցները: Խոսել եմ նաև միջազգային կառույցների խիստ անհամաչափ արձագանքի մասին, ինչպես նաև այն մասին, որ այս ամենը հանգեցրել է էթնիկ զտումների Արցախում, ցեղասպան քաղաքականության հետևանք է:
Ավտոբուսներն աշխատում են CNG շարժիչներով՝ բնական գազով, որն, իմիջիայլոց, դասվում է «կանաչ» վառելիքների շարքը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Դեկտեմբերի 12-ին, ժամը 15:09-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի առանձնատներից մեկում․ ներսում քաղաքացի կա։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 13-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Երևանի Նոր Նորք վարչական շրջանի 1-րդ զանգվածի՝ Նանսենի փող. 2, 3, 4, 6, 9, 17, 19, 20, 29, Նանսենի փող. 1-ին նրբանցքի 2, 4, 5, 6, 8, Լվովյան փող. 19, 25, Գայի պող. 6, 10 համարների ջրամատակարարումը:
2022 թվականը Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ն հայտարարել է Սփյուռքի տարի:
Դեկտեմբերի 12-ին, ժամը 13։54-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան-Տաշիր ավտոճանապարհին գտնվող քարի արտադրամասի բակում այրվում է տնակ։
Երևանում նոր ավտոբուսներ են դուրս եկել երթուղի, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության մետ Հովսեփ Կուբատյանը։
Աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Պաղեստինի Եկեղեցիների հարցով բարձրագույն նախագահական կոմիտեի ղեկավար Մուին Էլիաս Յուսեֆ Խուրիի գլխավորած պատվիրակության անդամները դեկտեմբերի 12-ին այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը դեկտեմբերի 7-ից 11-ն ստացել է 6 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ:
Ոստիկաններն ու քննիչները նշված սենյակում հայտնաբերել են 40-ամյա Տ. Ա.-ի դին՝ գլխի մասում հրազենային վնասվածքով: Դեպքի վայրում հայտնաբերվել է նաև ատրճանակ:
Դեկտեմբերի 12-ի ցերեկը, 13-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Գիշերը և առավոտյան ժամերին լեռնային և նախալեռնային գոտիներում ճանապարհները կպատվեն մերկասառույցով, Արարատյան դաշտում առավոտյան ժամերին հնարավոր է մառախուղ: Դեկտեմբերի 17-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում են տեղումներ:
Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են բնակչության շրջանում ակտիվ բացատրական աշխատանքը։
16-17-րդ դարերի ընթացքում Հայոց երկիրը շատ է վնասներ կրել հատկապես Օսմանյան կայսրության և Պարսկաստանի միջև տեղի ունեցող հակամարտություններից։ Այդ վնասները շատ ծանր են եղել հատկապես 1603-1618 թվականներին տեղի ունեցած պատերազմների ժամանակ։ Այդ շրջանում է, որ Շահ Աբասի կողմից մոտ 350 հազար հայեր բռնագաղթեցվում են Պարսկաստան։ Արդեն իսկ 1604 թվականին թալանվում է Էջմիածինը։ Էջմիածնի Մայր տաճարի շուրջ ստեղծված իրավիճակին առաջիկայում կանդրադառնանք։
Դեկտեմբերի 11-ին կատարվել է 305 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 33 նոր դեպք է գրանցվել:
Ըստ բերման ենթարկված տղամարդու` հայտնաբերվածը մարիխուանա է:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն առաջին անգամ այցելել են նոյեմբերի 16-ի ռազմական գործողությունների հետևանքով Ադրբեջանի կողմից գերեվարված զինծառայողներին:
Դեկտեմբերի 10-ից 11-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 5 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:
Հայաստանում դեկտեմբերի 12-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 133 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 342 538-ի:
վՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ՝ Երևանի Շիրակի փողոցում տեղի ունեցած մահվան ելքով ավտովթարի դեպքի առթիվ:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Դեկտեմբերի 11-ին, ժամը 23։15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Լենինգրադյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։
Նախապատրաստված նյութերն ու գողոնը, ըստ ենթակայության, ներկայացվել են ոստիկանության Նոյեմբերյանի բաժին։