Նվաստացման ենթարկված երեխայի դեպքի առնչությամբ ԱՍՀ–ում հրատապ քննարկում է անցկացվել

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ՝ այսօր կայացել է միջգերատեսչական հրատապ հանդիպում՝ երեխաների նկատմամբ համացանցում տարածված բռնության դեպքի առնչությամբ։

Հանդիպումը կայացել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին այս պահին փոխարինող Աննա Ժամակոչյանի նախագահությամբ՝ ԱՍՀ նախարարի տեղակալների, Գեղարքունիքի մարզպետի, Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի, ՀՀ գլխավոր դատախազության, Ներքին գործերի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Առողջապահության, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների, Միասնական սոցիալական ծառայության, Միգրացիոն ծառայության, Երևանի քաղաքապետարանի, ՄԻՊ-ի և ոլորտային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են դեպքի առնչությամբ մինչ այժմ իրականացված և նախատեսվող գործողությունները, ինչպես նաև նմանօրինակ դեպքերը կանխարգելելու հնարավոր միջոցները՝ ի հավելումն գործող իրավակարգավորումների։ Իրավասու մարմիններն իրենց լիազորությունների շրջանակում ներկայացրել են տարվող աշխատանքների ընթացքը՝ վերահաստատելով, որ յուրաքանչյուր գործողության հիմքում երեխայի լավագույն շահն է։

Ընդգծելով նոր միջոցառումների իրականացման կարևորությունը՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել քննարկման մասնակիցների ներգրավմամբ շարունակել աշխատանքներն օպերատիվ շտաբի ձևաչափով, որը կգործի Երեխաների իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողովի լիազորությունների համատեքստում։ Օպերատիվ շտաբում քննարկման առարկա կդառնա ոչ միայն այս դեպքը, այլև շտաբում ընդգրկվող անդամները, իրենց լիազորությունների շրջանակում, կաջակցեն երեխաների իրավունքների ոտնահարման գործընթացների բացահայտմանն ու արձագանքմանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031