Բաժիններ՝

«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը

Օգոստոսի 19-ին՝ ժամը 13։45-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» կոչվող մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները Բ․ Բ․-ին (ծնված 1961 թ․) մոտ 200 մ պատգարակել, այնուհետև փրկարարական ավտոմեքենայով մոտ 4 կմ իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս