Երևան-Սիսիան ավտոճանապարհին ավտովթարի հետևանքով կա զոհ, կան նաև տուժածներ
Օգոստոսի 19-ին՝ ժամը 11:26-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սառնակունք-Սպանդարյան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Ինչպես տեղեկացրին ՆԳն փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Սիսիան ավտոճանապարհի 149-րդ կմ-ին Toyota մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ․ Ս․) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել․ ուղևոր Ի․ Ռ․-ն (ծնված 1993 թ.) մահացել է, իսկ Ա․ Ա․-ն, Ա․ Յ․-ն և Յ․ Կ․-ն հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, իսկ Ի․ Ռ․-ի դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: