24-ամյա Ռաֆիկ Ք.-ն հետախուզվում էր մահվան ելքով վրաերթ կատարելու մեղադրանքով
ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ, Գեղարքունիքի մարզային վարչության և Մարտունու բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում օգոստոսի 18-ին ոստիկանության Մարտունու բաժին է ներկայացել 24-ամյա Ռաֆիկ Ք.-ն: Նա հունիսի 19-ից ՌԴ Սարատովի մարզի ոստիկանության կողմից հետախուզվում էր մահվան ելքով վրաերթ կատարելու մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: