Բաժիններ՝

Խորոնքում վագոն-տնակ է այրվել

Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն օգոստոսի 19-ին, ժամը 08:59-ին ահազանգ է ստացվել, որ Խորոնք գյուղի Շիրազի փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է տնակ։ Ինչպես տեղեկացրին ՆԳն փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Խորոնք գյուղի Արազի փողոցի թիվ 36 հասցեում գտնվող վագոն-տնակում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:22-ին, մարվել` 10:18-ին: Այրվել են վագոն-տնակը (մոտ 50 քմ) և կենցաղային իրեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031