Բաժիններ՝

Հրշեջ-փրկարարները օգոստոսի 18-20-ը մարել են ՀՀ տարբեր շրջանների մոտ 52․4 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն օգոստոսի 18-20-ը 34 ահազանգ է ստացել Հայաստանի տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, Երևանի Նոր-Նորք վարչական շրջանում այրվել է 400 քմ,

Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 2․7 հա, Ուջան գյուղում՝ 2․5 հա, Թալին-Թաթուլ ավտոճանապարհին՝ 1․5 հա,

Արարատի մարզի Ոսկետափ գյուղում՝ 4000 քմ,

Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ գյուղում՝ 500 քմ,

Լոռու մարզի Ստեփանավան-Գյուլագարակ ավտոճանապարհին՝ 9 հա, Արջուտ գյուղում՝ 4000 քմ, Օձուն գյուղում՝ 1․2 հա,

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ 4000 քմ, Հրազդան քաղաքում՝ 2000 քմ, Չարենցավան քաղաքում՝ 2000 քմ, Ձորաղբյուր գյուղում՝ 200 քմ, Գետարգել գյուղում՝ 2000 քմ, Արզնի գյուղում՝ 9300 քմ,

Շիրակի մարզի Գյումրի քաղաքում՝ 8000 քմ, Արթիկ քաղաքում՝ 800 քմ, Հովունի գյուղում՝ 2000 քմ, Ախուրյան գյուղում՝ 2000 քմ, Ազատան գյուղում՝ 2 հա,

Սյունիքի մարզի Կապան քաղաքում՝ 5 հա, Շիկահող գյուղում՝ 2 հա, Սրաշեն և Շիկահող գյուղերի միջակայքում՝ 2․5 հա, Մեղրի-Արաքսաշեն ավտոճանապարհին՝ 4000 քմ,

Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում՝ 3 հա, Աղավնաձոր գյուղում՝ 4000 քմ, Մալիշկա գյուղում՝ 200 քմ,

Տավուշի մարզի Իջևան քաղաքում՝ 500 քմ, Չորաթան գյուղում՝ 16 հա տարածք։

Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր մոտ 52․4 հա մակերեսով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս