Մտահոգված ենք, որ անհարկի միջամտում են եկեղեցական ներքին գործերին․ Եկեղեցիների համաշխարհային խորհուրդ

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը խոր մտահոգություն է հայտնել Հայ Առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված ընթացիկ իրավիճակի կապակցությամբ․ տեղեկանում ենք կազմակերպությունից։

«Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը, որպես եկեղեցիների համաշխարհային եղբայրություն, վերահաստատում է Հայ Առաքելական եկեղեցու առանցքային դերը հայ ժողովրդի և համաքրիստոնեական ընտանիքի հոգևոր, մշակութային ու պատմական կյանքում։

Որպես ԵՀԽ՝ մեր մտահոգությունն ենք հայտնում եկեղեցական ներքին գործերին անհարկի միջամտության կապակցությամբ։

Հուսով ենք՝ ստեղծված հակամարտությունը կլուծվի այնպիսի ճանապարհով, որը կնպաստի ողջ հայ ժողովրդի բարօրությանը և առաջընթացին։

Այս ժամանակահատվածում մենք մեր աղոթքներով և աջակցությամբ կանգնած ենք Հայ Եկեղեցու և նրա ժողովրդի կողքին»,- ասված է հաղորդավգրությունում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31