«Այսինքն մարդիկ, որոնք չեն ենթարկվում իշխանությանը, անձեռնմխելի անձնական կյանք ու տվյալներ չունեն, նրանց կարելի է դարձնել ոտքի կոխան ամենքի, կարելի էր անարգել ու գամել հանրային սյունին…». Գոռ Մադոյան

Հրապարակախոս, մեդիա փորձագետ Գոռ Մադոյանը գրում է. ««Պարզվել է, որ Ա.Ա.-ն կնոջը՝ Է.Ծ.-ին կասկածելով «Ավետարանի հավատքի քրիստոնյաներ» կրոնական կազմակերպության անդամ, հոգևոր հովիվ Ս․Վ․-ի հետ անձնական փոխհարաբերություններ ունենալու, ինչպես նաև՝ նրան խոշոր գումարներ տալու մեջ, վրեժխնդիր լինելու շարժառիթով նպատակադրվել է կյանքից զրկել Ս․Վ․-ին, սակայն որոշել է իր հանցավոր մտադրությունն իրագործել ոչ թե անձամբ, այլ իրենից ֆինանսական և անձնական կախվածության մեջ գտնվող հավատարիմ անձի՝ իր անվտանգության աշխատակից Գ.Հ.-ի միջոցով»:

Սա իշխանության ենթական քննչականի այսօրվա հաղորդագրությունն է: Եթե աչք ունեք ու ականջ ունեք, եթե գոնե մի քանի տոկոս տեղյակ եք ՀՀ հանրային են քաղաքական կյանքից գիտեք ում մասին է, ում էլ ուղղված ու ով է իրական թիրախում:

Սրանով թիրախավորում են ոչ միայն կնոջ, այլեւ այդ կնոջ հորն ու ընտանիքին: Սրանով թիրախավորում են անհատի մասնավոր կյանքը:

Բայց այդ նույն անհատի մասնավոր կյանքը հռչակվում է սուրբ կով ու անձեռնմխելի, երբ պետական պաշտոնյաների կանանց տնօրեն դառնալու ու եկամուտների մասին հարցում են անում, միանգամից նույն այդ սիստեմը հիշում է անձնական տվյալների մասին օրենքը ու դա համարում գաղտնիք: Այսինքն մարդիկ, որոնք չեն ենթարկվում իշխանությանը, անձեռնմխելի անձնական կյանք ու տվյալներ չունեն, նրանց կարելի է դարձնել ոտքի կոխան ամենքի, կարելի էր անարգել ու գամել հանրային սյունին, թքած ունենալ նրան, նրանց ընտանիքի անդամների ու երեխաների բարոյական ու հոգեկան վիճակի, դրա հետեւանքների մասին:

Այս գարշելի մակարդակով եք գնում Եվրոպա, այս արժեքներով եք գնում Եվրոպա այս նեոբոլշեւիկ չեկիստներ»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31