Թմրամիջոցների հետքեր՝ ՔՊ-ի գրասենյակի առջև․ Անդրանիկ Թևանյանը հրավիրեց ոստիկանների ուշադրությունը

«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում բնակիչների հետ հանդիպման ընթացքում նկատեց, որ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության այդ տարածքի գրասենյակի առջև թմրամիջոցների օգտագործման հետքեր կան։ Նա մոտեցավ ոստիկաններին ու հայտնեց իր մտահոգությունը։

«ՔՊ-ի գրասենյակի դիմաց թմրամիջոցների օգտագործման հետքեր կան, թմրանյութեր են շպրտած։ Ի՞նչ արձագանք է ստացել ձեր կողմից այս երևույթը, չե՞ք կասկածում, որ թմրամիջոցների օգտագործման դեպքեր են եղել, ե՞րբ եք զեկուցելու»,-ոստիկանին հարցրեց Անդրանիկ Թևանյանը։

Ոստիկանն ասաց՝ ինքն արդեն զեկուցել է։

Կարդացեք նաև

«1 մլն եվրոյից ավելի թմրանյութեր են ներկրվել Հայաստան և մենք դեռ չենք տեսել դատապարտվողներ։ Այս շենքերի վրա թմրամիջոցների տարածման գովազդներ կան, թմրամիջոցների տարածումը դարձել է սպառնալիք, իսկ ոստիկանությունը զբաղված է ցուցարար ցրելով»,-մտահոգություն հայտնեց Անդրանիկ Թևանյանը։

Նա ոստիկաններին կոչ արեց զբաղվել իրենց բուն գործով՝ թմրանյութերի շրջանառությունը զսպելով։

Ի դեպ, ֆեյսբուքում տեսանյութ տեղադրելով՝ այդ մասին ահազանգ էր հնչեցրել նաև «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Մեսրոպ Մանուկյանը՝ գրելով.

«Երեկ Տիգրան Ավինյանի Մալաթիա-Սեբաատիա համայնքի քարոզարշավից հետո «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում «ուրախ» է անցել…

Հ. Գ. Կարո՞ղ ա նոր պարտիայի փորձարկում էր, թե քաղաքապետարանի ախպերների գրեֆ

Հ.Գ.-1 Գետինը մտե՛ք ,գոնե ձեր հետևից մաքրեք

Հ. Գ.-2 Բայց կարո՞ղ ա քողարկված քարոզարշավ է թիրախային ընտրազանգվածի հետ»:

 

Տեսանյութեր

Լրահոս