
Խուլիգանություն ու կրակոց՝ Արշակունյաց պողոտայում

Օգոստոսի 24-ին, ժամը 19.25-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից Կենտրոնական բաժին ստացվել է հաղորդում. զանգել և հայտնել էին, որ Արշակունյաց պողոտայում կրակոցի ձայներ են լսվում:
Շտապ նշված վայր են մեկնել Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբն ու պարեկներ: Ժամը 19.35-ին պարեկները, խուլիգանություն կատարելու, նաև ապօրինի զենք-զինամթերք կրելու հիմնավոր կասկածանքով, ձերբակալել և Կենտրոնական բաժին են տեղափոխել երեք երիտասարդի:
Նրանք կոպիտ կերպով խախտել էին հասարակական կարգը, հայհոյանքներ հնչեցրել և հարվածել միմյանց: Նրանցից մեկի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է գազային ատրճանակ` 7 փամփուշտով:
Նախապատրաստված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են:
`