Արցախում 6 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որից 3-ը ծայրահեղ ծանր վիճակում․ ԱՀ ԱՆ

ԱՀ Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում ստացիոնար բուժում է ստանում 87 հիվանդ։ Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից։

«6 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որից 3-ը ծայրահեղ ծանր վիճակում», – ասված է ԱՆ հաղորդագրության մեջ։

Հաղորդվում է նաև, որ «Արևիկ» բուժմիավորումում այս պահին ստացիոնար բուժում է ստանում 37 երեխա, 4-ը գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում:

Տեսանյութեր

Լրահոս