
Աշտարակի խճուղում բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ

Օգոստոսի 26-ին, ժամը 23:06-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցից Դավթաշեն տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։
Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Աշտարակի խճուղում բախվել են «Mercedes-Benz» (վարորդ` Վ․ Հ․) և «Opel Vectra» (վարորդ՝ Ֆ․ Գ․) մակնիշների ավտոմեքենաները։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Ն․ Հ․-ն, Ա․ Ա․-ն (ծնված 2010 թ․) և Ա․ Ա․-ն հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։