
Հայ-ադրբեջանական սահմանի Կայանավան-Այգեհովիտ ճանապարհին աղջիկ երեխա է ծնվել

Մեր երկրի այս ծանր, անկայուն իրավիճակում, հայ-ադրբեջանական սահմանի Կայանավան-Այգեհովիտ ճանապարհին աղջիկ երեխա է ծնվել։ Ծննդկանին օգնության է հասել բժիշկ Կորյուն Վարդապետյանը։ Երեխան ծնվել է 3300գր կշռով, 51 սմ հասակով։ Ծննդաբերությունից հետո ծննդկանին և երեխային շտապ օգնության մեքենայով տեղափոխել են Իջևան ԲԿ։
Բժիշկ Կ․ Վարդապետյանը շնորհակալություն է հայտնում Այգեհովիտ գյուղի վարչական ղեկավար Լևոն Գրիգորյանին և համայնքի բնակիչներին՝ բժշկին օգնելու համար։
Մեր երկրին շատ երեխաներ են հարկավոր։
Այդ մասին հայտնում են Վարդապետյան Ընտանեկան բժշկության կենտրոն-ի ֆեյսբուքյան էջից։