
Ինչու են քաղաքացիները Ստեփանակերտի օդանավակայանում. ԼՂ ՄԻՊ-ը պարզաբանել է հրապարակված լուսանկարը

ԼՂ մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն անդրադարձել է համացանցում տարածված Ստեփանակերտի օդանավակայանում հավաքված տարհանված քաղաքացիների լուսանկարին:
«Ստեփանակերտի օդանավակայանից տարածված լուսանկարը միջազգային որոշ լրատվամիջոցների մոտ տպավորություն է ստեղծել, թե մարդիկ մեկնում են ինքնաթիռով։
Դա ճիշտ չէ, օդանավակայանը չի գործում 1990-ականներից, այն այժմ ծառայում է որպես ռուս խաղաղապահների շտաբ»,- X-ի (նախկին՝ «Թվիթեր») իր միկրոբլոգում գրել է ՄԻՊ-ը: