Բաժիններ՝

Պատանին իր տանը դանակահարել է 45-ամյա տղամարդու

Սեպտեմբերի 18-ին ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքում տեղեկություններ են ստացվել, որ Բյուրեղավանի իր բնակարանում ծագած վիճաբանության ժամանակ 17-ամյա պատանին դանակով հարվածել և մարմնական վնասվածք է պատճառել 45-ամյա մի տղամարդու: Ժամը 21.10-ին պատանին ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղ խոստովանել է արարքը:

Քիչ անց հիվանդանոցից ստացվել է հաղորդում, որ նույն բակարանից շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել տղամարդուն: Ախտորոշվել է որովայնի կտրած-ծակած վերք:

Կազմված փաստաթղթերը և Կ. Պետրոսյանը ներկայացվել են ՀՀ ՔԿ Աբովյանի քննչական բաժին, արարքի դրդապատճառն ու դեպքի մյուս հանգամանքները պարզվում են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930