Ռուսական ԶՈւ-ն Սև ծովում hարվածել է Ուկրաինայի ԶՈւ-ի համար բեռներ փոխադրող նավերին
Ռուսական զորքերը նախորդ օրը երեկոյան և այսօր առավոտյան հարվածել են Սև ծովում Ուկրաինայի զինված ուժերի համար բեռներ փոխադրող նավերի վրա, հայտնել է Պաշտպանության նախարարությունը, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն։
«Խոցվել է ռազմական նշանակության բեռներ փոխադրող երեք չորաբեռնատար նավ»,- ասված է հայտարարության մեջ:
Ինչպես պարզաբանել է ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Ռոդիոն Միրոշնիկը, Կիևի ռեժիմը ծովային ճանապարհն օգտագործում է որպես սպառազինությունների մատակարարման շուրջօրյա ուղի:
Նրա խոսքով՝ երեք տարվա ընթացքում Օդեսայի նավահանգիստներով անցել է ռազմական մատակարարումներով շուրջ ութ հազար նավ, ինչն էլ բացատրում է այդ թիրախներին հասցվող հարվածները:

