«Արցախում կան հազարավոր կորած մարդիկ․ Կապի բացակայության պատճառով նրանց գտնելը կամ պարզելը զոհվա՞ծ են, թե՞ ոչ, չափազանց բարդ է». Արման Թաթոյան

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Արցախում կան հազարավոր կորած մարդիկ։ Կապի բացակայության պատճառով նրանց գտնելը կամ պարզելը զոհվա՞ծ են, թե՞ ոչ, չափազանց բարդ է։

Բազմաթիվ ընտանիքների անդամներ չեն կարողանում գտնել իրար՝ ծնողը երեխային կամ երեխան ծնողին, քույրը եղբորը և այդպես շարունակ։

Ամբողջական բնակելի վայրեր կտրված են իրարից, մարդկանց ճակատագրերն անհայտ են։

Այս ամենին ավելանում է սննդի, կապի, էլեկտրաէներգիայի, գազի, դեղորայքի բացակայությունը, որն ավելի է մեծացնում մարդկանց տառապանքները»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930