
Երևանում սպասվող աշխարհահռչակ ռեփեր Snoop Dogg-ի համերգը կհետաձգվի. ՀԺ

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 23-ին Երևանում նախատեսված աշխարհահռչակ ռեփեր Snoop Dogg-ի համերգը կհետաձգվի:
Հիշեցնենք, որ Snoop Dogg-ի երևանյան համերգի կազմակերպիչ Doping Space ընկերությունը ժամեր առաջ «Ինստագրամ»-ի իր էջում հաղորդագրություն էր տարածել՝ հայտնելով, որ շուտով հանդես կգան հայտարարությամբ, սակայն այս պահի դրությամբ այն դեռ առկա չէ: