Վնուկովո օդանավակայանում եղանակային վատ պայմանների պատճառով չվերթների ուշացումներ են
Մոսկվայի Վնուկովո օդանավակայանում եղանակային վատ պայմանների պատճառով ուշացումներ են գրանցվում ինչպես մեկնող, այնպես էլ ժամանող չվերթների ուղղությամբ։ Այս մասին հայտնել է օդանավակայանի մամուլի ծառայությունը։
«Ամպրոպային ակտիվության և քամու ուժգնացման հետևանքով չվերթների մեկնումն ու ժամանումը ուշանում են։ Մի շարք օդանավերի անձնակազմեր սպասել են եղանակային պայմանների բարելավմանը»,– ասվում է հաղորդագրությունում։
Վնուկովոյից հայտնել են, որ օդանավերի մի մասն արդեն մեկնել է։ Մինսկից ժամանող մեկ չվերթ էլ ուղղորդվել է դեպի Դոմոդեդովո օդանավակայան։
Օդանավակայանի առցանց ցուցատախտակի տվյալներով՝ ուշանում են Սոչի, Դալաման, Ստամբուլ, Երևան և Շարմ էլ Շեյխ մեկնող, ինչպես նաև Ստամբուլից, Երևանից, Թբիլիսիից, Սոչիից և այլ քաղաքներից ժամանող չվերթները։

