Փաստաբանների պալատը անվճար իրավաբանական օգնություն կտրամադրի հավաքների ժամանակ բերման ենթարկված անձանց

ՀՀ փաստաբանների պալատը, որպես փաստաբանների մասնագիտական, անկախ, ինքնակառավարվող կառույց, կարևորելով ժողովրդավարական հասարակությունում հավաքների ազատությունը, մշտապես հետևում է հավաքների մասնակիցների նկատմամբ հասարակական կարգի պահպանմանն ուղղված ուժային կառույցների կողմից դրսևորած վարքագծին։

Այս առումով, անհանգստացնող են հավաքների մասնակիցների ու ոստիկանների միջև արձանագրված բախումները։

Վերոգրյալով պայմանավորված՝ Փաստաբանների պալատն իր առաքելության շրջանակներում անվճար առաջին իրավաբանական օգնություն կտրամադրի հավաքներին մասնակցող և բերման ենթարկված անձանց։

Վերջիններս իրենց իրավունքների պաշտպանության անհրաժեշտությամբ պայմանավորված՝ առաջնային անվճար իրավաբանական օգնություն ստանալու համար, կարող են կապ հաստատել խմբի փաստաբանների հետ հետևյալ հեռախոսահամարով ՝ 033-600-714:

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայան

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930