![](/banners/BeFunky-design.jpg)
Ձերբակալվել է Կարեն Գ.-ն
![](https://168.am/wp-content/uploads/2018/07/kalanq.jpg)
Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում սեպտեմբերի 19-ին, ժամը 06.50-ին, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնից Մաշտոցի բաժին է ներկայացվել 1978 թ. ծնված Կարեն Գ.-ն: Նա 2022 թ. հունվարի 26-ից ոստիկանության Վաղարշապատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի (Թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) 3-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք: