«ՊՆ սպառնում ա, որ եթե էլի սենց բաներ գրեք, հետևանքներ կլինեն. Արմենի գրածը դեռ մի բան էլ քիչ ա…». Գոռ Մադոյան

Հրապարակախոս, մեդիա փորձագետ Գոռ Մադոյանը գրում է. «Ուրեմն «Հետք»-ի Արմենին կանչում են 25-օրյա հավաքների: Մարդը գնում ծառայում, գալիս նոթերով ա կիսվում: Որ զենք ունեինք, յուղ չկար, զենքը սպասարկեինք ու մարտական վիճակը ապահով լիներ:

Փամփուշտներ կային, բայց առանց զենքերի, նռնականետ չկար, բայց գլխիկներ կային, դրոնի ջոկատ կար, բայց թղթի վրա: Հա, կացին էլ չկար, որ գոնե ցախ կոտրեինք, վառեինք, տաքանայինք:

Արմենը սովորական քաղաքացի ա, մեզնից մեկը, լրագրող, որը խնդիրների լուծման սրտացավությունից ա դա գրել, հասկանալով որ լռելով առաջ չի գնում խնդիրը:

Հիմա ՊՆ արձագանքել ա, սպառնում ա, որ եթե էլի սենց բաներ գրեք (ռազմական գաղտնիք թե բա), հետևանքներ կլինեն: Հերիք չի սպառնում ա, մի բան էլ ԳՇ պետին, մի ամբողջ ԳՇ պետի վերցրել տարել ա դիրքեր, ցախի ու փամփուշտների հետ նկարել տվել, կամեռան դրել դեմը խոսցրել, թե ես հիմա այստեղ եմ ու ամեն ինչ կա:

Լավ բանակը համակարգ ա, շղթաներով, տարբեր օղակների պատասխանատուներով, որոնք միլիոններով աշխատավարձ են ստանում, սոցիալական ապահովագրություն, պադավատ, օգնական, բոնուսներ, ատեստացիա անցնում: Լավ էդ ահռելի բանակի շղթայի մեջ առաջնագծի մատակարարման ու այլ շղթաների մասնագետ չկա հենց պետք ա ԳՇ պետը գնա ցախն ու փափուշտը ստուգի, լավ դուք հասկանում եք, որ դա ցույց տալով ապացուցում եք, որ կամ ահավոր պարապ եք, կամ ոչ մեկ իրա տեղում չի ու Արմենի գրածը դեռ մի բան էլ քիչ ա»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31